Սերժ Սարգսյանը գտել է «փրկվելու» բանալին

Գրեթե երկու շաբաթ առաջ Եվրահանձնաժողովի  Հայաստանի ԱԳՆ-ի կողմից Հայաստան-ԵՄ համաձայնագրի տեքստի հրապարակումը լուրջ ազդակ էր այն մասին, որ կողմերն, իսկապես, լրջորեն մտադիր են նոյեմբերի 24-ի Բրյուսելում կայանալիք ԱլԳ գագաթնաժողովում ստորագրել նախաստորագրված համաձայնագիրը: Նախօրեին էլ մեկ այլ ուշագրավ տեղեկություն ստացվեց: «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում աշխատող թղթակցի ձեռքի տակ է հայտնվել համատեղ հայտարարության այն նախագիծը, որը Եվրամիության անդամներն ու Արևելյան գործընկերության երկրները պատրաստվում են ընդունել նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովում. հենց այդ հավաքին էլ, ակնկալվում է, որ կստորագրվի Հայաստանի հետ Եվրամիության նոր համաձայնագիրը: Եվրոպական ընտանիքի անդամ 28 պետությունները ողջունում են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը, միաժամանակ ընդգծում՝ հարաբերությունների հետագա սերտացումը կախված է կայուն բարեփոխումների ընթացքից: Հայտարարության նախագծով Բրյուսելը վերստին աջակցություն է հայտնում նախկին Խորհրդային Միության վեց պետությունների, այդ թվում Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմանը՝ փաստելով. - «Հետագա համագործակցության շրջանակը և խորությունը որոշելիս հաշվի են առնվելու ոչ միայն երկկողմ կարիքները և հավակնությունները, այլև՝ իրականացվող բարեփոխումների ընթացքն ու որակը»: Պատրաստակամություն հայտնելով շարունակել ֆինանսական աջակցությունը գործընկեր երկրներին, նախագիծը շեշտում է՝ օգնության չափը կախված է լինելու հստակ բարեփոխումներից․ ավելի շատ կստանան այն երկրները, որոնք ավելի արդյունավետ քայլեր կձեռնարկեն ժողովրդավարություն, օրենքի գերիշխանություն ու ազատ շուկայական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Առանց որևէ պետություն մատնանշելու՝ փաստաթղթի նախագիծը նաև շեշտում է, որ Արևելյան գործընկերությունը միտված չէ որևէ երրորդ երկրի դեմ, ինչպես նաև վերահաստատում, որ ցանկացած երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշել՝ ինչպես է ցանկանում շարունակել հարաբերությունները Եվրամիության հետ: Ի տարբերություն երկու տարի առաջ Ռիգայում ընդունված համատեղ հայտարարության, այս տարվա նախագծում բավական ընդհանուր են ձևակերպումները տարածաշրջանի հակամարտությունների վերաբերյալ: Հասցեական չառանձնացնելով որևէ տարածքային վեճ՝ նախագիծը կոչ է անում ակտիվացնել ջանքերը խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա: «Հակամարտությունների կարգավորումը, վստահության կառուցումը և բարիդրացիական հարաբերությունները առանցքային նշանակություն ունեն տնտեսական ու սոցիալական զարգացման համար», - ասված է փաստաթղթում: Նախագծի տեքստն արդեն համաձայնեցվել է Եվրամիության անդամների միջև և այժմ ուղարկվել է Արևելյան գործընկերության երկրներ: «Փաստաթուղթը մինչև նոյեմբերյան գագաթնաժողովը կարող է և խմբագրվել, սակայն լուրջ փոփոխություններ չեն ակնկալվում», - հաղորդում է «Ազատության» Բրյուսելում աշխատող թղթակից Ռիկարդ Յոզվիակը՝ փաստելով․ - «Եվրամիության անդամ 28 երկրները հազիվ թե ետ կանգնեն ձևակերպումներից, որոնց շուրջ համաձայնության գալու համար նրանցից ավելի քան երեք ամիս ժամանակ է պահանջվել»: Փաստ է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը լավ բանակցված, Հայաստանի զարգացման հնարավորությունների առումով՝ դրական սկիզբ է, որի շարունակականության ապահովումը կախված է բացառապես նրանից, թե մեր իշխանությունները որքանով են պատրաստ իրական բարեփոխումներ իրականացնել տարբեր ոլորտներում՝ քաղաքականից մինչ տնտեսական: Մնացածն, ինչպես ասում են, կարող է մնալ թղթի վրա ընդամենը: Իսկ առայժմ, Հայաստանի իշխանությունը կարողանում է հրապարակայնացնել ու համոզիչ դարձնել այն վարկածը, որ Հայաստանի կողմից որևէ խնդիր ու խոչընդոտ չկա, և պաշտոնական Երևանը պատրաստ է ստորագրել համաձայնագիրը: Ի դեպ, հոկտեմբերի 26-ին Տալլինում ընթացող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ընթացքում Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, պատասխանելով Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների (Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի և «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի) հարցերին, ասել է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը միարժեքորեն ստորագրվելու է։ Միաժամանակ պարոն Հանը չի բացառել, որ դա կարող է լինել ոչ թե նոյեմբերի վերջին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, այլ ավելի ուշ։ Յոհանես Հանը չի մատնանշել, թե ինչ խնդիրների արդյունքում կարող է հետաձգվել համաձայնագրի ստորագրումը, ապա կրկին ընդգծել է, որ այն միարժեքորեն կստորագրվի: Թամար Բագրատունի

դիտվել է 13 անգամ
Լրահոս
ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video) Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am