Արտակարգ դեպք Ստեփանավանում/տեսաշար/

Տարիներ առաջ Ստեփանավանի քաղաքապետ Միխայել Ղարաքեշիշյանը այն ժամանակվա Կապի և տրանսպորտի նախարար, «Չոռնի Գագո» մականվամբ Գագիկ Բեգլարյանի ցուցումով Գյուլագարակ-Ստեփանավան ավտոճաապարհին մի իսկական ծառերի սպանդ էր իրականացրել, իսկ հետո մականունավոր նախարարի հորդորով արդարացել էր, թե դա սանիտարական էտում է, մինչդեռ այն ժամանակ մամուլում բարձրացված աղմուկից հետո քաղաքապետի կողմից նախարարի հանձնարարականով «ծառերի գլխին սև բերելը» դադարեցվեց։ Միակ սփոփանքը եղավ այն, որ քաղաքապետը կարողացավ հասնել նրան, որ այդ կտրտված ծառերը բաժին հասավ Ստեփանավանում բնակվող սոցիալապես ծանր պայմաններում գտնվող մարդկանց։ Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Ստփանավան-Գյուլագարակ ավտոճանապարհին, 7-ին կմ-ին ծառն ընկել է այդ պահին շարժման մեջ գտնվող Opel Vectra մակնիշի 35 GZ 279 համարանիշի ավտոմեքենայի վրա՝ ամբողջությամբ վնասելով տանիքն ու դիմապակին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ստեփավանավանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մասնատել են ծառը, որից հետո ճանապարհը դարձել է երթևեկելի, քանի որ այն միակողմանի էր դարձել։ Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև Ստեփանավանի քաղաքապետը, ով սեփական աչքերով է տեսել, թե ինչ վնաս է կրել քաղաքացին։ Մեզ հետ զրույցում ստեփանավանցիները նշում էին, որ նմանատիպ բազմաթիվ ծառեր կան Ստեփանավանում, սակայն, չգիտես ինչու, քաղաքապետարանը չի համարձակվում իրենից վտանգ ներկայացնող ծառերը էտել, կամ էլ վախենում է, որ այս անգամ էլ ինչ-որ բնապահպաններ անհարկի աղմուկ կբարձրացնեն, մինչդեռ ստեփանավանցիներն ասում էին. «Քաղաքապետը թող դարն ապրած ծառերը վերացնի, տեղը նորերը տնկի, հակառակ դեպքում մնում է՝ ինչ-որ մականունավոր ասի, որ նոր քաղաքապետը տեղից ժաժ գա»։ Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am