Երուսաղեմի քրիստոնեական համայնքների ներկայացուցիչները համատեղ հայտարարություն են ստորագրել և կոչ արել Իսրայելի իշխանություններին պահպանել եկեղեցիների իրավունքներն ու արտոնությունները՝ քննադատելով կառավարության փորձը՝ փոփոխելու եկեղեցական սեփականության ստատուս քվոն։ Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն:
«Մենք համատեղ դատապարտում ենք ստատուս քվոյի փոփոխման շարունակական փորձերը: Նման հարցերում եկեղեցիների առաջնորդները վճռական և համերաշխ են՝ դիմակայելու ցանկացած իշխանությունների և խմբերի ցանկացած գործողություններին, որոնք խաթարում են օրենքները, համաձայնագրերն ու կանոնները, որոնցով մենք առաջնորդվել ենք դարեր շարունակ»,- ասվում է հայտարարության մեջ:
2017 թվականի օգոստոսին Իսրայելի իշխանությունները որոշել էին քաղաքի հին հատվածում օտարել Երուսաղեմի հույն ուղղափառների պատրիարքարանին պատկանող մի քանի շենքեր։ Պատրիարքարանը բողոքարկել է վճիռը, սակայն դատարանը մերժել է բողոքարկումը։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը