Հոկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Ազատավան գյուղի Արտաշիսյան խճուղու և Կամոյի փողոցի խաչմերուկում բախվել են Արտաշատի բնակիչ, 38-ամյա Արկադիա Հարությունյանի վարած Opel Vectra մակնիշի 71 CC 01 համարանիշի և Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչ, 33-ամյա Գագիկ Հայրապետյանի վարած Opel Astra մակնիշի 77 ՕO 772 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլարգորղ Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Հայրապետյանի ուղևոր, համագյուղացի, 32-ամյա Գևորգ Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ տեսուչ Արշակյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խուբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլախվորությամբ: Փաստի առթիվ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը