SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 28-ին՝ կեսգիշերին, Արարատի մարզի 13-ամյա Անժելա Մ.-ի հարազատները դիմել էին Ոստիկանության Արարատի բաժին և հայտնել, որ հոկտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում իրենց երեխան, ով սովորում է 8-րդ դասարանում, դուրս է եկել տանից, գնացել է դպրոց, սակայն չի վերադարձել տուն:
Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, երեխան վերադառնալով տուն՝ ծնողներին հայտնել է, որ դասերից հետո ինքը վերադարձել է տուն, սակայն ճանապարհին Արարատ քաղաքի ավտոկայանից մի տղա իրեն տարել է Արարատ քաղաքի Մուրացանի փողոցի վերջնամասում գտնվող կիսակառույց շինություն, որտեղ հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ սեռական հարաբերություն է ունեցել:
Աղջկան տրվել է դատաբժշկի ուղեգիր և նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Արարատի ոստիկանները որոնում են Արմավիրի մարզի բնակիչ, 17-ամյա Սերոբ Գրիգորյանին:
Փաստի առթիվ Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը