Բաղրամյան 26-ի նոր սյուրպրիզը Սամվել Ալեքսանյանի համար

Այն պահից, երբ Հայաստանում տնտեսական քաղաքականությունն իրենց ձեռքը վերցրեցին Սամվել եւ Կարեն Կարապետյանները, ակտիվորեն խոսում են, որ Սամվել Ալեքսանյանի՝ նույն Լֆիկ Սամոյի գործերն ավելի աջ են գնալու: Տաշիրի սեփականատեր Սամվել Կարապետյանը նրա ընտանիքի քավորն է ու քանի քավորը կա, իր գործերն ավելի են լավանալու ու ինքն էլ քավորի կողքին է լինելու: Հետզհետե այդ խոսակցություններին փորձ արվեց իրական շունչ հաղորդել: Սամվել Ալեքսանյանի ընտանիքի բիզնեսը ծաղկում է եւ այդ գործընթացը լեգիտիմացվում է անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Վկան շաբաթներ առաջ Ալեքսանյանի դստեր տնօրինությամբ աշխատող տրիկոտաժի գործարան նախագահի այցելությունն էր, որին ուղեկցում էր Սամվել Կարապետյանը: Սակայն թերեւս տարօրինակ է այս ամենն այն առումով, որ ամենազգուշավոր Սամվել Ալեքսանյանը երբեւէ չի դրսեւորվել բաց խաղաքարտերով, նա ցանկացած հարց այնպես է լղոզում, որ սատանան անգամ գլուխ չի հանի, թե ինչ է ասում Ալեքսանյանը, ինչի համար ու ինչ նպատակով: Նա լավ գիտի վարչապետի, նախագահի, գլխավոր դատախազի, բոլոր-բոլորի տեղը, բոլորի հետ տարբեր մակարդակի հարաբերությունների ունի, բայց միշտ մնացել է կենտրոնախույս ու երբեւէ թվացյալ վտանգ ներկայացնող հարցին մոտ չի գնացել՝ այդպիսով դառնալով Լֆիկ Սամոն, ներկայումս Հայաստանի համար առաջին օլիգարխը, որին տրված է ցանկացած հնարավորություն ու արտոնություն, բնականաբար՝ հատուցման սկզբունքով: Հենց այս համատեքստում է, որ խիստ տարօրինակ են պնդումները, թե Սամվել Կարապետյան-Սերժ Սարգսյանի դիլեման Ալեքսանյանը լուծել է հօգուտ առաջինի, ընտրել է Կարապետյանին եւ այլն, եւ այլն: Կարելի է չկասկածել, որ Ալեքսանյանն այդ տիրույթում է հայտնվել ակամայից, գուցե անգամ ինչ-ինչ պլանավորումների արդյունքում: Խնդիրն այն է, որ Հայաստանում ֆինանսատնտեսական ռեսուրսները ամբողջությամբ բաշխված են հաշված մարդկանց մեջ եւ անառարկելիորեն Ալեքսանյանն անվիճելի առաջատար է, ով կարող է իր ունեցած կարողությամբ Հայաստանում անգամ դրամավարկային քաղաքականություն թելադրել: Չի բացառվում, որ նրան այսպես ասած տեղավորում են հակառակորդի դաշտում, որպեսզի ավելի հեշտ լինի նրան պահանջներ ներկայացնելը, նրանից ինչ-որ բաներ պոկելը: Այս համատեքստում ամենեւին պատահական չեն Ալեքսանյանի շուրջ կամ նրա անվան հետ ուղեկցվող գործընթացները: Մամուլում հրապարակում եղավ, ըստ որի «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփըրթի Իսթեբլիշմնթ» ընկերությունը 2017 թվականի սեպտեմբերի 5-ին դիմել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ապրանքային նշանի օգտագործումն արգելելու եւ կեղծ արտադրանքը շրջանառությունից հանելու պահանջով: Պատասխանող կողմերը «Ալեքս հոլդինգ» եւ «Ա եւ Գ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններն են: «Ալեքս հոլդինգ» եւ «Ա եւ Գ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, իսկ «Նեմիրոֆ» օղու պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում ԱԺ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Արման Սահակյանի ընկերությունն է: Սակայն կարելի է չկասկածել, որ Ալեքսանյանը ամեն օր, օրը մի քանի անգամ բախվում է սույն խնդրին, նա կեղծում ու կապկում է ամեն ինչ՝ օղիներից սկսած, կոնֆետներից վերջացրած, հետեւաբար որեւէ մեկը հաստատ նրանից պատասխանատվություն կպահանջեր, սակայն այդ բոլորը խնամքով թաքցվում է: Մյուս կողմից բոլորը գիտեն՝ ով է Արման Սահակյանը, ում ընկերն է նա, ինչ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի եւ այլն: Ուշագրավ է նաեւ տեղեկությունը, որ նույն Սահակյանը հնարավոր է իրեն պատկանող Կրպակ խանութների ցանցը վաճառի Ալեքսանյանին, ինչը չի հերքվել նաեւ Սահակյանի կողմից: Հենց այստեղից է, որ կազմակերպված գործողությունների հոտ է գալիս, մի կողմից դատական հայցով վախեցնում են, մյուս կողմից պարտադրում գնել խանութների ցանցը: Իսկ մենք գիտենք, թե սովորաբար նման վաճառքներն ինչպես են կայանում, սա ոչ թե դասական առեւտուր է լինելու, գնորդը իրավունք չի ունենալու սակարկել գինը, որը կպահանջեն իրենից եւ որը հենց այն ռեսուրսների տնօրինումն է լինելու իշխանության կողմից, ինչի մասին խոսում էինք վերեւում: Անի Սահակյան

դիտվել է 72 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները (video) Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունը․ «Փաստ» Երբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետ Մոսկվան սպասում է Երևանին Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել Ռումինիայի պատգամավորների պալատը Սենատ է ուղարկել Մոլդովայի հետ միավորման նախագիծը. Արտակ Զաքարյան 28-ամյա վարորդը մահացել է Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am