Նախօրեին «Նուբարաշեն» քրեական կատարողական հիմնարկի խցում ինքնասպան է եղել 80-ամյա դատապարտյալ Բախշի Երիցյանը՝ հագուստի կապիչ-թելով մահճակալից կախվելու միջոցով:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ դատապարտյալին և նրա կնոջը մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, այն է՝ մի խումբ անձանց կազմակերպված խմբի կողմից կատարված սպանություն:
Ըստ նրանց առաջադրված մեղադրանքի, նրանք նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել են Արշավիր Բարսամյանին: Եվս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսիններին մատուցելով տաքսի ծառայություն, կատարված հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով օգնել է վերջիններիս, դիակը տեղափոխել են խոհանոց, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործության հետքերը չեն կարողացել թաքցնել, քանի որ հանցանքի կատարման պահին բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:
Առաջին ատյանի դատարանը, սակայն, անցյալ տարվա հուլիսի 29-ին կայացված դատավճռով վերաորակել էր Բախշի Երիցյանի հիշյալ մեղադրանքը և նրան մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն, և դատապարտել նրան ազատազրկման` 3 տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2015 թվականի հունվարի 31-ից, այսինքն՝ հաշվված ամիսներ էին մնացել մինչև պատժի ժամկետի լրանալը:
Դատավճռով Բախշի Երիցյանի նկատմամբ կալանավայրի պայմաններում նշանակվել էր հարկադիր բուժում՝ նյարդահոգեբույժի հսկողությամբ:
Ի դեպ, դատապարտյալի կինն արդարացվել էր սպանության, իսկ երրորդ ամբաստանյալը հանցագործությունը պարտակելու մեղադրանքներում՝ կատարված հանցագործությանը նրանց մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:
Վերաքննիչ դատարանը մերժել էր մեղադրողի բողոքը և առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել օրինական ուժի մեջ:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը