Քաղաքապետի որդուն դատի են տվել. ինչ է կատարվում Դիլիջանում

Armlur.am-ը գրում է.2017թ. հուլիսի 26-ին Դիլիջանի համայնքապետարանի իրավաբան Վաղինակ (Արայիկ) Մարկոսյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Գեւորգ ժորայի Սահաբալյանի՝ հողամասի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, պայմանագրի հիման վրա տրված վարձակալության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, 454 հազար 454 դրամ վարձավճար ու հաշվարկված տույժ եւ 17 հազար 90 դրամ նախապես վճարված պետական տուրք բռնագանձելու պահանջներով: Գեւորգ Սահաբալյանը Դիլիջանի նախկին քաղաքապետն է: Նա, արդեն որպես անկուսակցական, 2016թ. փետրվարի 14-ին կայացած խոշորացված Դիլիջան համայնքի ղեկավարի ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու էր, սակայն պարտվեց 2005թ. Դիլիջանը ղեկավարող Արմեն Սանթրոսյանին: Հոկտեմբերի 17-ին այս գործով Դիլիջան քաղաքում նախնական դատական նիստ գումարվեց: Վաղինակ (Արայիկ) Մարկոսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ինքը, որպես Դիլիջանի համայնքապետարանի ներկայացուցիչ, մասնակցել է նիստին, Գեւորգ Սահաբալյանը չի ներկայացել, տեղեկություններ կան, որ նա Ռուսաստանում է գտնվում: Դատական նիստը հետաձգվել է: Նախնական դատական հաջորդ նիստը նշանակվել է բավական ուշ՝ 2018թ. հունիսի 26-ին: Վաղինակ (Արայիկ) Մարկոսյանը հայտնեց, որ համայնքապետարանը գումարներ բռնագանձելու պահանջով դատի է տվել ոչ միայն նախկին քաղաքապետի որդուն, այլ նաեւ համայնքին պարտքեր ունեցող բազմաթիվ անձանց: Նրա վկայությամբ՝ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում են գտնվում Դիլիջանի համայնքապետարանի ներկայացրած 9 հայցով դատարանի վճիռների կատարողական թերթիկները: Այդ վճիռներից մեկով Դիլիջան քաղաքի բնակչից հօգուտ համայնքի պետք է բռնագանձվի 679 հազար դրամ գույքահարկի եւ հողի հարկի գումար: Մնացած 8 գործերը վերաբերում են դիլիջանցիների տրանսպորտային միջոցների գույքահարկի պարտքերին: Այդ 8 հայցով ԴԱՀԿ-ը պետք է բռնագանձի ընդհանուր առմամբ 2 միլիոն 255 հազար դրամ:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am