Դավիթ Երեմյանը ՔՊ-ի հետ քաղաքական առևտրի մե՞ջ է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2022 թվականին ՀՀ Կառավարության աջակցությամբ և հովանավորությամբ Եվրասիական զարգացման բանկը «Երեմյան ֆարմ» ընկերությանը 25 մլն դոլարի վարկ էր տրամադրել՝ Հայաստանում անասնաբուծության զարգացման համար:Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել Երեմյան Փրոջեքթս» ընկերությանը՝ հասկանալու համար, թե ինչով է պայմանավորված կառավարության կողմից հենց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության նկատմամբ այդ արտոնյալ վերաբերմունքը, և ինչու է գործադիրը երաշխավորել հենց Երեմյաններին: Ի պատասխան` Երեմյանները գրել են. «Հայաստանի Հանրապետությունում ներդրումների մասնակի փոխհատուցման միջոցով տեղական անասնաբուծական արտադրանքի արտադրության ծավալների ավելացմանը, ճյուղում կատարվող ներդրումների ավելացմանը, անասնաբուծական արտադրանքի ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, տեղական արտադրության խթանմանը, ճյուղի գրավչության մակարդակի բարձրացմանը նպաստելու նպատակով ՀՀ կառավարության կողմից 03.03.2022թ. ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» թիվ 276-L որոշումը»:

 

Նաև հավելել են, որ իրենց ընկերությունը, արդեն իսկ ունենալով անասնաբուծության ոլորտի ստացված փորձ, և հնարավորություն ունենալով դառնալ վերոհիշյալ ծրագրի շահառու, դիմել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն: Ինչ վերաբերում է ֆինանսավորող բանկի ընտրությանը, ապա ընկերությունը զուգահեռ բանակցություններ է վարել տարբեր ֆինանսական կազմակերպությունների հետ: Երկարատև ուսումնասիրություններից հետո ծրագրին իր աջակցության պատրաստակամության մասին է հայտնել Եվրասիական զարգացման բանկը։

 

Մեր մյուս հարցին, թե արդյոք երաշխավորությունը կապված է 2023 թվականին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ՔՊ-ի կազմակերպած դրամահավաքին ակտիվ մասնակցության հետ՝ ՔՊ-ին ֆինանսավորելու փաստով, Երեմյան փրոջեքթի կողմից հստակ պատասխան չեն տվել: Պարզապես նշել են՝ դրամահավաքի վերաբերյալ ժամանակին ԶԼՄ-ների կողմից բարձրացված հարցերին ընկերության կողմից տրվել է հստակ և սպառիչ պատասխան:Հարցին, թե ինչով է պայմանավորված պետական միջոցառումներին սննդի մատակարարման և հյուրասիրության հարցում բացառապես «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ընտրությունը, գրել էին. «համաձայն գնումների մասին օրենսդրության՝ ոլորտը որպես կանոն կարգավորվում է երկու մեխանիզմով: Առաջինը մրցութային կարգն է, որոնց Ընկերությունը բազմիցս մասնակցել և մասնակցում է․ իսկ երկրորդ դեպքում Ընկերությունը ընդամենը որևէ կառույցից (պետական կամ մասնավոր) ստանում է սննդի ծառայություն մատուցելու առաջարկ՝ համապատասխան պայմաններով և կայացնում որոշում՝ մատուցե՞լ այդ ծառայությունը ներկայացված պայմաններով, թե՞ ոչ: Վստահ ենք, որ գնումների այս երկու մեխանիզմներով աշխատում են ՀՀ բազմաթիվ այլ տնտեսվարողներ՝ և ոչ միայն սննդի ծառայության ոլորտում»:

 

Վերջին հարցին, թե արդյոք ընկերության և ՀՀ իշխանության միջև կա միմյանց աջակցելու պայմանավորվածություն, հավելել են, որ մեր նախորդ հարցերի պատասխաններն արդեն իսկ ներառում են այս կետով բարձրացված հարցի պատասխանը:

 

Այսպիսով, բացի օրենքների մեջբերումից որևէ այլ հիմնավորում չստացանք Նիկոլ Փաշինյանի օրոք արտոնյալ կարգավիճակ ստացած «Երեմյան փրոջեքթսի» կողմից, ավելին՝ առավել ամրապնդվեց տեսակետը, որ Դավիթ Երեմյանն իր բիզնեսները զարգացնելու համար քաղաքական առևտրի մեջ է մտել Փաշինյանի իշխանության հետ. վճարում է իշխող կուսակցության ծախսերի համար, փոխարենը ստանում է պետական արտոնություններ: Իսկ, օրինակ, կաթնամթերքի, անասնապահության ոլորտում առավել «հնաբնակները» չեն կարողանում պետության կողմից նման հոգածության արժանանալ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 490 անգամ
Լրահոս
ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է նվիրաբերվել Մարզահամերգային համալիրին. Pastinfo Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մեխանիզմի մասին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ապօրինի գերեվարվածների համար պատարագ կմատուցվի Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ Իրանի հետ փոխադարձ համաձայնության ենք եկել․ Թրամփ Իրեն ՀՀ-ում տանը զգացող թուրք պաշտոնյայի երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը․ Աբրահամյան «Դուք Ձեր հացը ցամաք կերաք, համբերեք». Փաշինյանը մայրուղի է հանել թիմակիցներին. «Իրավունք» ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ» QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ» Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am