Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թիվ 008 խցում հագուստի կապիչ թելով մահճակալից կախվելու միջոցով ինքնասպան է եղել 80-ամյա դատապարտյալ Բախշի Երիցյանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։
Հարցին, թե նախկինում դատապարտյալ Բախշի Երիցյանն ինքնասպանության փորձ արել է` Ղլեչյանն պատասխանեց. «Ոչ, բացարձակ։ Ինչ վերաբերում է Ձեր այն հարցին, թե տառապո՞ւմ էր նա արդյոք որևէ հիվանդությամբ, ասեմ, որ այս պահին նրա առողջական պատմությունը ձեռքիս տակ չէ»։
Գոռ Ղլեչյանի խոսքով` ինքնասպան եղած դատապարտյալը նախկինում երբեք ՔԿՀ–ի ղեկավարության հետ խնդիրներ չի ունեցել, որևէ բանից չի բողոքել։
Նշենք, որ Բախշի Երիցյանը դատապարտվել էր ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշով։
Բախշի Երիցյանին և Էլմիրա Երիցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել են Արշավիր Արմենակի Բարսամյանին: Ռաֆիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Բախշի և Էլմիրա Մկրտչյաններին մատուցելով տաքսի ծառայություն, կատարված հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով` օգնել է վերջիններիս, դիակը տեղափոխել են խոհանոց, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործության հետքերը չեն կարողացել թաքցնել, քանի որ հանցանքի կատարման պահին բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից ։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը