Ո՞վ և ինչո՞ւ է խոչընդոտներ ստեղծել ԲՐԻԿՍ-ի համաժողովի անցկացման համար

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Երևանում կայացել է «ԲՐԻԿՍ-ի եւ ՇՀԿ-ի հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողովը, որի նպատակը, ինչպես կազմակերպիչներն են նշում, ԲՐԻԿՍ-ի մասին հայկական քաղաքական վերնախավի և հասարակության իրազեկվածության բարձրացումն է:

Համաժողովի նախաձեռնող, կազմկոմիտեի նախագահ, «Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանը նշում է, որ Հայաստանի համար շահեկան է դիտարկել ինտեգրումը ԲՐԻԿՍ-ին։ «Հայաստանի կարևորագույն ռազմական դաշնակիցը՝ Ռուսաստանը, ԲՐԻԿՍ-ի հիմնադիր անդամ է. այս տարի կառույցին է միացել նաև հարավային բարեկամ հարևանը՝ Իրանը։ Միայն այս երկու երկրների ներկայությունը կազմակերպությունում պետք է նրա նկատմամբ հայկական քաղաքական դաշտի և հասարակության կողմից առաջացնի հետաքրքրություն և, ինչու ոչ, ԲՐԻԿՍ-ին անդամակցելու ցանկություն»,- ասում է Ավետիսյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի առևտրաշրջանառության ամենաբարձր ցուցանիշները ՌԴ-ի, ԱՄԷ-ի և Չինաստանի հետ են, որոնք ԲՐԻԿՍ-ի անդամներ են: Ավետիսյանը միևնույն ժամանակ նշել է, թե ակնհայտ է, որ անգլոսաքսոնական աշխարհը պայքար է մղում ԲՐԻԿՍ-ի երկրների հետ, բայց դա չի թուլացնում կազմակերպությունը, հակառակը։

Ի դեպ, այս համաժողովը զերծ չի մնացել նաև քաղաքական որոշակի «ենթատեքստից»: Ի սկզբանե նախատեսվում էր համաժողովն անցկացնել Հայաստանի գիտությունների ակադեմիայի մեծ դահլիճում: Սակայն ինչ-ինչ պատճառներով հրաժարվել են տրամադրել այդ դահլիճը: Հետո հայտարարվեց, որ համաժողովը կայանալու է Հայ-ռուսական պետական համալսարանի հարթակում: Սակայն, ի վերջո, այն կայացել է «Մոսկվայի տուն» կենտրոնի դահլիճում։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս բոլոր խոչընդոտները թելադրված են եղել իշխանությունների կողմից՝ ամենաբարձր մակարդակով: Մեր տեղեկություններով, խանգարելու փորձերը սրանով չեն ավարտվել: Թե էլ ինչ խնդիրներ են եղել, փորձեցինք ճշտել Մհեր Ավետիսյանից, սակայն նա միայն նշեց, որ ինքն առանձին անդրադարձ է կատարելու համաժողովի հետ կապված բոլոր «այդ անհեթեթություններին»:

դիտվել է 179 անգամ
Լրահոս
Սասունյան. Թուրք հետաքննող լրագրողը բացահայտում է Միացյալ Նահանգներում Թուրքիայի ներթափանցման ջանքերը Բոլորին գաղտնալսում եք, բա ինչու՞ չեք անցնում համատիրություններին․ Արթուր Խաչատրյան (video) Որպեսզի Ֆրանսիայի հետ հարաբերությունները իրապես դառնան ռազմավարական, պետք է հասնել հասնել հայկական ապրանքների արտահանման նշանակալի ծավալների. Բաբկեն Հարությունյան Երևանից հնչող սպառնալիքները Ռուսաստանն անհետևանք չի թողնելու․ Աննա Գրիգորյան (video) 3 պատերազմ բերածնե՛ր, նոր պատերազմ բերողն էլ, հրահրողն էլ, զոհերի մեղավորն էլ դու՛ք եք․ Կյուրեղյան (video) Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում Ալեքսանյա՛ն, ձեր ֆրակցիայով հավաքվեք, մի հատ ժամացույց առեք, սենց ո՞նց կլինի․ Արթուր Խաչատրյան (video) Իսրայելը Լիբանանի տարածքը հրետակոծել է արգելված ֆոսֆորային արկերով. NNA Ջեֆրի Սաքս. «Եթե ձեր հողում կա ամերիկյան բազա, դուք օկուպացված եք» Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում Ինչո՞ւ չընտրել Նիկոլին․․․ (video) Պատմություն, առաջին դեմքից. «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը. վաղը՝ 21:30-ին (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Սյունիքում․ 20-ամյա տղան հոսպիտալացվել է Իրանը սպառնացել է ԱՄԷ-ին «ջախջախիչ պատասխանով» ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է նվիրաբերվել Մարզահամերգային համալիրին. Pastinfo Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մեխանիզմի մասին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ապօրինի գերեվարվածների համար պատարագ կմատուցվի Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ Իրանի հետ փոխադարձ համաձայնության ենք եկել․ Թրամփ Իրեն ՀՀ-ում տանը զգացող թուրք պաշտոնյայի երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը․ Աբրահամյան «Դուք Ձեր հացը ցամաք կերաք, համբերեք». Փաշինյանը մայրուղի է հանել թիմակիցներին. «Իրավունք» ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am