«120 կգ քաշով երիտասարդը բալերոն է ձևակերպվում, որ բանակից խուսափի»

Վազգեն Մանուկյան. Գիտության ոլորտ կմտնեն մարդիկ, որոնք իսկապես արժանի են գիտությամբ զբաղվելու և ցանկություն ունեն, ոչ թե գալիս են բանակից ազատվելու համար – Պարոն Մանուկյան, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում են ակադեմիական տարկետման կարգի փոփոխություններ: Ըստ այդ փոփոխության՝ ակադեմիական տարկետում կտրամադրվի միայն ՊՆ-ի հետ պայմանագիր կնքող ուսանողներին, որոնք ուսումնառությունից հետո կպարտավորվեն բանակում ծառայել ոչ թե 2, այլ 3 տարի։ Հանրության որոշ շերտեր այս փոփոխությունը համարում են վտանգավոր բարձրագույն կրթական համակարգի և գիտության զարգացման համար: Դուք՝ որպես և՛բանակին, և՛ գիտությանը մոտ կանգնած գործիչ, ի՞նչ կարծիք ունեք այդ փոփոխության վերաբերյալ: – Իհարկե, այս նախագիծը լավ կյանքից չի: Մի կողմից՝ երկրի անվտանգությունն ապահովելու լուրջ խնդիր ունենք, մյուս կողմից՝ նվազած ծնելիություն և արտագաղթ: Բացի այդ, մեր սպայական կազմը, որի մի մասը ձևավորվել է Արցախյան պատերազմի ընթացքում, մյուս մասը՝ Խորհրդայիին Միության բանակից Հայաստան տեղափոխված մեր հայրենակից սպաներից, արդեն ծերանում է, նոր կրթված սպայական կազմի անհրաժեշտություն կա: Երբ խոսում եմ արտագաղթի և ժողովրդագրական խնդիրների մասին, դա առանձին քննարկելու խնդիր է, շատ կարևոր: Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք, և այս իրավիճակում պետք է որոշումներ ընդունել: Ինչ վերաբերում է այն հարցին՝ դա կհարվածի գիտությանը, թե ոչ, ապա պետք է ասել, որ օրենքը դրական կողմեր ունի և ունի հետևանքներ, որոնք այնքան էլ դրական չեն կարող լինել: Դրականն այն է, որ մինչև հիմա իսկապես բանակից ազատվելու միջոց էր դարձել գիտության մեջ խցկվելը, և քանի որ սահմանափակ քանակությամբ տեղեր կային ասպիրանտուրայում և այլն, մարդիկ ծանոթով, փողով զբաղեցնում էին այդ տեղերը՝ շատ անգամ դուրս թողնելով ավելի արժանավոր երիտասարդներին: Կար կոռուպցիա: Այս օրենքը գոնե մաքրում է այդ ասպարեզը: Գիտության ոլորտ կմտնեն մարդիկ, որոնք իսկապես արժանի են գիտությամբ զբաղվելու և ցանկություն ունեն, ոչ թե գալիս են բանակից ազատվելու համար: Այսինքն՝ կնվազի կոռուպցիան, կնվազեն բացասական երևույթները, կդժվարանա որոշ պաշտոնյաների՝ իրենց երեխաներին բանակից ազատելու ճանապարհը, և այդ տեսանկյունից գիտության համար դրական կողմ կա: Բացի ամեն ինչից, հայրենիքի պաշտպանությունը վերաբերում է բոլորին հավասարապես Ինչ վերաբերում է բացասականին, ապա պետք է ըստ ոլորտների նայել: Օրինակ՝ ոչ բնական գիտություններով զբաղվող գիտնականները մեծ մասամբ գիտական աշխատությունները գրում են հասուն տարիքում, որովհետև շատ կարևոր է, թե ինչ կյանք ես ապրել, ինչ փորձ ու գիտելիքներ ես կուտակել: Այս տեսանկյունից, կարծում եմ, բանակ գնալը վնաս չի բերի, ընդհակառակը, ավելի հասուն կլինեն իրենց ասպարեզներում: Բնական գիտություններում մի քիչ ուրիշ է, հատկապես՝ մաթեմատիկայում: Անհնարին թվացող շատ հայտնագործություններ կատարվում են հենց երիտասարդ տարիքում, քանի որ մարդու ուղեղն այդ տարիքում ավելի շատ է ունակ բացահայտելու անհնարին թվացող երևույթներ: Եվ պատահական չէ, որ շատ մաթեմատիկոսներ իրենց հայտնագործությունների հիմքը դնում են 20-21 տարեկան հասակում: Եվ այդ ժամանակ նրանց կտրելը գիտությունից վտանգավոր է: Օրինակ՝ ֆրանսիացի մաթեմատիկոս Գալուան, որը 1811 թվականին մենամարտի ժամանակ զոհվել է 20 տարեկան հասակում, համարվում է ժամանակակից բարձրագույն հանրահաշվի հիմնադիրը և մաթեմատիկայի ամենահայտնի դեմքերից մեկն է: Մեր հայրենակից Մերգելյանը 22 տարեկան էր, երբ լուծեց Բերնշտեյնի պրոբլեմը և դրանով մտավ մաթեմատիկայի պատմության մեջ: Այսինքն՝ այդ տարիքը շատ կարևոր է, և մյուս բնական գիտություններում էլ խզումը դրական էլեմենտ չի ունենա: Բայց քանի որ հիմա բանակում մեծ արագությամբ զարգանում է ռազմարդյունաբերական համալիրը, ինչպես կան սպորտսմենների և այլ գումարտակներ, կարծում եմ, որ ռազմարդյունաբերական համալիրը կստեղծի համապատասխան ինստիտուտներ հենց բանակի ներսում, որ այդ շնորհալի երիտասարդները կարողանան, բանակում ծառայելով, չկտրվել նաև իրենց մասնագիտությունից: Ավելի դժվար է, օրինակ, դաշնակահարների կամ ջութակահարների դեպքում, որովհետև նրանք օրական մի քանի ժամ պետք է պարապեն, մատներն անընդհատ վարժանք ենք պահանջում: Կամ ենթադրենք բալերոնների հարցը, և այլն: Շատ դժվար է մի մասի համար բացառություններ սահմանել, որովհետև հենց այդ ճեղքը բացում ես, լցվում են բոլորը: Եվ մեկ էլ կտեսնես, որ 120 կգ քաշով երիտասարդը բալերոն է ձևակերպվում, որ բանակից խուսափի: Իմ կարծիքով՝ ակադեմիական տարկետման հետ կապված խնդիրը հետագայում կունենա նաև այլ լուծումներ, որոնց մեջ միայն դրականը կլինի, բայց մի շատ կարևոր բան կա: Գաղտնիք չէ, որ մեր հասարակության մեջ շատերն իրենց երեխաներին փախցնում են բանակից, շատ անգամ արտագաղթում են բանակից ազատելու համար, այսինքն՝ հայրենիք պաշտպանելու այն զգացողությունը, որ բնական պետք է լիներ նման իրավիճակում գտնվող երկրում, շատերի մոտ, ցավոք սրտի, բացակայում է: Եթե հայրենասիրության, պատասխանատվության այդ մակարդակը չբարձրացվի, հետագայում շատ դժվար կլինի բանակի խնդիրները լուծել: Իհարկե, այստեղ ինչ-որ բան կախված է իշխանություններից, բայց ինչ-որ բան էլ կախված է հասարակությունից, որովհետև ես չեմ կարծում, որ Իսրայելի ներքին կյանքը լրիվ արդար է, չկա կառուպցիա և ամեն ինչ լավ է, բայց Իսրայելի ցանկացած քաղաքացի պատիվ է համարում բանակում ծառայելը: Այսինքն՝ բանակից խուսափելու այս պատճառաբանությունները գոնե կիսով չափ շինծու են: Դրա հետ միասին պետք է լուծել նաև բնակչության աճի հարցը: Ես կարծում եմ, որ իրականում հնարավոր է և´ տնտեսությունը զարգացնել, և´ ներքին կյանքը բարելավել: Նույնիսկ կասեի, որ այնքան էլ համաձայն չեմ հանրապետության նախագահի այն զգույշ նշաձողին, որ 2040 թվականին պետք է հասնել բնակչության շուրջ 4 միլիոն թվի: Պետք է խնդիր դնել 5-6 միլիոնի, և կարծում եմ՝ լրիվ իրատեսական է այդ խնդիրը լուծել ծնելիության բարձրացման և ներգաղթի միջոցով։ vazgenmanukyan.am

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am