Այդ աբսուրդ գաղափարի հեղինակը ֆինանսների նախարարն է

«Հրապարակը» գրում է․ Գրել ենք, որ կառավարությունը մտադիր է հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը եւս հարկել 20 տոկոսի չափով եւ վերջին շաբաթներին այս թեմայով մասնագիտական քննարկումներ են ընթանում։

Թեեւ դեռեւս շրջանառության մեջ դրված նախագիծ չկա, սակայն կա աշխատանքային փաստաթուղթ՝ ֆինանսների նախարարության կողմից մշակված։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախագծի, ավելի ճիշտ՝ գաղափարի հեղինակը ֆինանսների նախարար, ՔՊ-ի հնաբնակ Վահե Հովհաննիսյանն է, ով ներկուսակցական հավաքների ժամանակ հաճախ է ակնարկել է այս մասին, բայց արժանացել է կուսակցականների դիմադրությանը։

Մեզ ասացին, որ ՔՊ-ում կտրականապես դեմ են այդ գաղափարը կյանքի կոչելուն եւ համառ պայքար են մղում դրա դեմ, քանի որ իրենցից շատերն էլ են հիփոթեկով տուն գնել, եւ քանի որ բարձր աշխատավարձ են ստանում, հետեւաբար եկամտահարկն էլ է բարձր, ուստի նրանց բոլորովին դուր չի գալիս այս առաջարկը։

Համաձայն աշխատանքային փաստաթղթի՝ առաջարկվում է վերադարձվող եկամտային հարկը համարել եկամուտ քաղաքացիների համար և հարկել եկամտային հարկով։ Ենթադրվում է, որ եթե, օրինակ, քաղաքացին հետ է ստանում 100 հազար դրամ եկամտային հարկի չափով գումար, ապա եկամտային հարկով հարկվելու դեպքում 100 հազար դրամի փոխարեն քաղաքացին կստանա 80 հազար դրամ։ Եթե այս գաղափարկը կյանքի կոչվի, ապա հիմնավորումը լինելու է այն, որ ունեւոր խավն է վարկունակ, ուստի պետք է նաեւ եկամտահարկի հարկ վճարի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 14․ 08․ 24 թ համարում։

դիտվել է 305 անգամ
Լրահոս
Երեւան–Թբիլիսի օդանավը պտտվել է Թբիլիսիի երկնքում եւ վայրէջք չկատարելով՝ վերադարձել է Երեւան․ news.am Երեւանում ծեծել են թիվ 46 համարի ավտոբուսի վարորդին Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Ես պատրաստ եմ նպաստել Աֆղանստանի և Պակիստանի միջև հարաբերությունների բարելավմանը. Իրանի գերագույն առաջնորդ Ինչ իրավիաճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ ԵՄ-ն Պլան Բ չունի. Տուսկ «Կամ ես, կամ պատերազմ»․ Փաշինյանի քաղաքական շանտաժը Արգելել են Վեհափառին լքել երկիրը 70 հազար ամերիկացի հեռացել է Մերձավոր Արևելքից Մահացել է հայտնի դերասան Չակ Նորիսը Բաբկեն Հարությունյանը նոր պաշտոն է ստացել «Կարմիր գծեր հատելու» մեր չեմպիոնը կալանքի տակ պահվող անձանց ստվերի հետ է կռվում. փաստաբան Իրանում վնասվել է մշակութային ժառանգության առնվազն 56 օբյեկտ ԱՄԷ-ն հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ի և Իրանի կողմից ֆինանսավորվող «ահաբեկչական ցանց» է վերացրել Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պատերազմը. Վարդան Ոսկանյան ՔՊ-ականները, փաստացի, բոյկոտել են ԱԱԾ տնօրենի փակ քննարկումը Նեթանյահուի բացահայտ արհամարհանքը Հիսուս Քրիստոսի հանդեպ ուշագրավ է. Արաղչի Սուրենյանը տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Սաուդյան Արաբիան Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում Շրի Լանկան մերժել է ԱՄՆ-ի և Իրանի դիմումները կղզի մուտք գործելու վերաբերյալ Դու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում, բա հիմա էլ պարի․ Շարմազանովը՝ Փաշինյանին Փաշինյանի շանտաժը. գործակցում է թշնամու հետ. Ով է իրականում պատերազմներ բերողը. Հովհաննես Ավետիսյան (video) ԱՄՆ-ն պատրաստվում է հարձակման, ժամանակ են շահում․ ի՞նչ է անում Պուտինը․ Հայկ Այվազյան (video) «Դուք ո՞վ եք․․․ Թորոսյան Արսենի գարդասիլի դեմքին նայում ես ու հասկանում․․․»․ Վահե Մովսիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am