Կատալոնիա եւ Արցախ. տարբեր հանգամանքներ եւ անհամեմատելի կարգավիճակներ

Կատալոնիայի խորհրդարանը ընթացակարգային երկրորդ քայլը կատարեց, քվեարկելով Իսպանիայից անջատվելու եւ անկախություն հռչակելու բանաձեւը: Սպասվածը այժմ պաշտոնական Մադրիդի դիրքորոշումն է, որի ուղղությամբ արդեն նախապես իսպանական իշխանությունները կատարել էին հայտարարություններ: Այստեղ դժվար թե իրավականորեն համատեղվեն տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի միջազգային սկզբունքները: Կան իրավական արդարացում փնտրող խնդիրներ, թե` ի նպաստ անկախության հանրաքվեին կատալոնիացիների մեծամասնությունը չի մասնակցել. կամ նաեւ պատմական առումով Կատալոնիայի ժողովուրդը ըստ էության միեւնույն իսպանացի ժողովրդի մի հատվածն է, որն ունի կրոնական, մշակութային, լեզվական բացարձակ ընդհանրություններ եւ դրանով իսկ անջատվելու իրավական դրույթները չի ամբողջացնում: Սա եւ նման առարկությունները եւ հակափաստարկները հայտնապես պիտի շարունակվեն Կատալոնիայի կարգավիճակը ճշտորոշելու համար: Բայց խնդիրը Կատալոնիայից ավելի թվում է, թե վերաբերում է ամբողջ Եւրոպային: Չի բացառվում, որ միջազգային մամուլում հետզհետե սկսի երեւալ Եւրոպայի Միության կազմաքանդման մասին քաղաքական կանխատեսումների տեսություններ: Համաեվրոպական տարողությամբ գոյություն ունեցող, համեցող եւ որոշակի մագլցողականություններով հատկանշվող տագնապները` փախստականների, տնտեսական, ֆինանսական եւ մանավանդ ապահովական առումներով կուղեկցվեն նաեւ ԵՄ-ից ելքերով: «Բրեքզիթ»-ը նշված համաեվրոպական ճգնաժամերի պատճառականությունը ներառել էր իր հիմնավորումների մեջ: Անջատողական տրամադրությունների ենթադրյալ հաջորդականությունը հավանաբար իբրեւ ենթահիմնավորում ունենա նաեւ այս տագնապները: Իսկ այս առումով, նկատի ունենալով ժողովրդագրական պատկերը եվրոպական աշխարհագրական այլ միջավայերրում, Կատալոնիայի օրինակին հետեւողներ կարող են լինել։ Պատահական չի կարելի համարել Լեհաստանի բարձրաստիճան պաշտոնատարի Երեւանում կատարած ակնարկը` Արեւելյան գործընկերության շրջանակներում կնքվելիք ընդլայնված եւ համապարփակ համագործակցությունից հեռանկարային անցում կատարելու դեպի ԵՄ-ի անդամակցություն: ԵՄ-ից ելքերի դիմաց դեպի ԵՄ-ի անդամակցության մասին բարձրաձայն նշելու պաշտոնական օրինակ է Վարշավայի հղած ուղերձը Երեւանին: Հայկական դիտանկյունի ոսպնյակը այս դեպքում ավելի կենտրոնանում է այն անտեղի համեմատությունների վրա, որոնք կատարվում են Կատալոնիայի եւ Արցախի միջեւ: Իբրեւ առաջին պարզ հստակեցում, որը ընդգծում է համեմատելիության անտեղիությունը այն է, որ Կատալոնիան մի երկրի` Իսպանիայի, տարածաքային ամբողջականությունից է դուրս գալիս, մինչ Արցախը երբեք մաս չի կազմել Ադրբեջանի տարածքի: Բռնակցումը այս դեպքում հիմնովին հակադրվում է միջազգայնորեն ընդունված ինքնորոշման իրավունքին. սկզբունքով նաեւ՝ տարածքային ամբողջականության, տրված լինելով որ բռնի միջոցներով, հակաժողովրդավարական եղանակով է դա արվել. դեռեվս չենք խոսում տարբեր ազգի, ժողովրդի, կրոնի, մշակույթի, պատմության հանգամանքների մասին. կայացած որոշման հիման վրա Արցախին տրվել է ադրբեջանական տարածքում ինքնավար մարզի կարգավիճակ: Առավել եւս. Մադրիդը որեւե տեսակի սումգայիթյան քաղաքականություն չի կիրառել կատալոնիացիների նկատմամբ: Այս անհամատեղելիությանը իրազեկ են նաեւ ԵՄ-ի արեւելյան գործընկերության ծրագրի պատասխանատուները, երբ ընդլայնված եւ համապարփակ համագործակցության փաստաթղթում արցախյան հակամարտության նկատմամբ նշել են` տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք, ժողովուրդների իրավահավասարության եւ ուժի կիարառման բացառման միջազգային սկզբունքները: Անհամեմատելիության պարզ ու ամփոփ սկզբունքը հետեւյալն է. Կատալոնիան անջատվում է Իսպանիայի տարածքային ամբողջականությունից: Արցախը երբեք մաս չի կազմել Ադրբեջանի տարածքային ամբողջականության: ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am