Վիգեն Սարգսյանին «կաբինետային առնետ», պոռոտախոս, սոփեստ անվանելը գնահատակա՞ն է, թե՞ վիրավորանք. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը որոշել է «դաստիարակել» լրագրողներին։ Նախօրեին նա լրագրողներին «անտակտ» էր անվանել, իսկ երեկ, փոխանակ ներողություն խնդրելու, ավելի է խորացել՝ առնվազն մի քանի տասնյակ անտակտ արտահայտություններ ու դիտողություններ անելով նրանց։ Անշուշտ, կարելի էր բառ առ բառ վերլուծել նրա հարցազրույցը՝ ցուցադրելով բոլոր անտակտություններն ու հակասությունները, վերծանել խոսքի արատներն ու վրիպակները, սակայն մենք կխնայենք երիտասարդ նախարարին, որն ակնհայտորեն նյարդային վիճակում է, դժվար է կառավարում իր գործողությունները և «լիցքաթափվում» է ամենաանպաշտպան խավի՝ 18-20 տարեկան լրագրողների վրա։ Բայց, օգտվելով իր իսկ լեքսիկոնից և մեթոդաբանությունից, մի քանի հարց տանք նրան։ Ասենք՝ եթե մենք նրան անվանենք շատախոս, պոռոտախոս, զավզակ, սոփեստ, սալդաֆոն, իշխանական կերակրատաշտից օգտվող և նմանատիպ այլ որակումներով, դա գնահատակա՞ն կլինի, թե՞ ոչ։ Ինքը կվիրավորվի՞ այդ գնահատականներից, թե՞ կհամարի, որ մենք կարծիք հայտնելու մեր իրավունքից ենք օգտվում։ Եթե հիշեցնենք, որ բոլոր նախագահների օրոք ինքը կաբինետային տաքուկ մի պաշտոն է զբաղեցրել, և ձեռքի հետ իրեն անվանենք, ասենք, «կաբինետային առնետ», կոռեկտ կլինե՞նք մեր խոսքի մեջ, թե՞ ոչ։ Իրավունք ունե՞նք ասելու, օրինակ, որ բանակի հետ ոչ մի առնչություն չունեցած, մի օր չծառայած անձին պատերազմող երկրի պաշտպանության նախարար նշանակելը կադրային կոպիտ սխալ էր, թե՞ սա կարող է դիտվել որպես «բանակի դեմ ուղղված դիվերսիա» և մակերեսային լրագրության դրսևորում։ Կարո՞ղ ենք, ասենք, ուսումնասիրել իր եկամուտների հայտարարագիրը, հետաքրքրվել, թե որտեղ է բնակվում, թե՞ դա ևս նա կորակի «ֆաստ-ֆուդ լրագրություն» և քամահրանքով դեմքը կծամածռի»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Կալանավոր է մահացել. «ԱրմԼուր» Ռուբինյանին խորհուրդ եմ տալիս չփորձել սպառնալիքի լեզվով խոսել Տեր Օշինի հետ․ փաստաբան Վրաերթի ենթարկված 20-ամյա տղայի կյանքը չի հաջողվել փրկել Մի՛ համարձակվեք Արցախի անունով խոսել, եթե այդ անունը ձեզ համար ռեսուրս է․ Հակոբյան Ադրբեջանն ու Իրանն ավարտել են Արաքս գետի վրայով անցնող Աղբանդ-Քելալե կամուրջի կառուցումը «Խաղաղության» տակ աշխարհաքաղաքական ռումբ է դրված․ Լևոն Զուրաբյան ԱՄՆ դեսպանատունը Բեյրութից տարհանել է տասնյակ աշխատակիցների Ռուբինյանն ինչու՞ է Սաղմոսավանք գնացել Հարված` համակարգից. ինչու՞ է ինքնասպանություն գործել Սյունիքի նախկին դատախազը Պայմանագրային զիծառայողի ծեծի դեպքով կա 2 մեղադրյալ. նրանցից մեկը կալանավորված է Իրանի հարձակման դեպքում Իսրայելը կպատասխանի «անհավանական» ուժով. Նեթանյահու ՀԿԿ-ում գործողություններ են Կոնջորյանի կողմից՝ շուկայականից էժան առանձնատուն ձեռք բերելու վերաբերյալ Այսրկովկասյան թյուրքերը օսմանյան զորքերի հետ միասին ավերեցին պատմական Աղվանքի Բլեղշեն գյուղը Վրաստանի ֆինանսների նախարարությունը պարզաբանել է հայկական բեռնատարների հետ կապված իրավիճակը. Sputnik 55-ամյա կին է կալանավորվել համացանցում Փաշինյանի հասցեին արված գրառման համար․ «Ազատություն» Ներեցե՛ք ինձ ամեն ինչի համար․ Մարգարիտա Սիմոնյան Արագածոտնի մարզում բախվել են պայմանագրային զինծառայողների «Nissan March»-ը և «Mercedes»-ը Եթե Ռուբինյանը ասելու բան ունի, ապա իմ տեղը գիտի․ Տեր Օշին ՔՊ-ի տգիտության և մանիպուլյացիաների հերթական «մաստեր կլասը»․ Իշխան Սաղաթելյան The Washington Post․ Վաշինգտոն այցի ընթացքում Ալիևի թիկնապահները «իրենց վատ են պահել» Գևորգ Պապոյանը խոստովանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումը Գորիսի տարածաշրջանում մառախուղ է. ինչ իրավիճակ է ճանապարհներին Հայաստանում անհասկանալի բարձր են վարկային տոկոսադրույքները. բանկերը մեծ շահույթներ են գեներացնում Ամերիկյան զորքերը սկսել են դուրս գալ Սիրիայում գտնվող իրենց ամենամեծ ռազմաբազայից
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am