Մասիսը Զանգիբասար չի դառնա

Hraparak.am-ը գրում է․

Երեկ Բագրատ Սրբազանը Մասիս խոշարացված համայնքի գյուղերում էր: Վերջում այցելեց Մասիս քաղաք եւ հանդիպեց բնակիչների հետ: Ընդունելությունը շատ ջերմ էր, հանդիպումը` սպասված: Մարդիկ ասում էին, որ աշխատանքի բերումով միշտ չէ, որ ստացվում է գնալ մայրաքաղաք եւ մասնակցել Սրբազան շարժմանը, սակայն հոգով ու սրտով աջակցում են շարժմանն ու սպասում են, թե երբ է հեռացվելու կապիտուլյանտ իշխանությունը:

Հանդիպումը տեղի ունեցավ Երաժշտական դպրոցի լեփ-լեցուն դահլիճում: Մինչ Բագրատ Սրբազանը փորձեց ներկայացնել, թե ինչ վտանգներ է իրենից ներկայացնում փաշինյանական իշխանության վարած քաղաքականությունը, նաև` հենց Մասիսի համար, տեղից տղամարդկանցից մեկը հնչեցրեց.

«Մասիսը Զանգիբասար չի դառնա, թույլ չենք տա»: Սրբազանը հիշեցրեց, թե Մասիսի տարածաշրջանում ինչպես են ապրել հայերը եւ ադրբեջանցիները հարեւանությամբ, իսկ այդ հարևանության վերջին շրջանում անգամ ինչ վտանգներով էր լի այդ իրավիճակը: Հիմա Փաշինյանի վարած քաղաքականությունը տանում է նրան, որ հարյուր հազարավոր ազերիներ կկարողանան «վերադառնալ»` գալ եւ բնակություն հաստատել Հայաստանում, իբր, իրենց նախկին բնակավայրերում:

Իսկ դա վտանգի տակ է դնում հատկապես Մասիսի տարածաշրջանը, քանի որ հենց այստեղ են շատ ադրբեջանցիներ ապրել:

Հանդիպման մասնակիցներից մեկն էլ ասաց, որ արմատներով տավուշեցի է եւ այնտեղ շատ հարազատներ ունի, երբ Տավուշի թեմի առաջնորդը սկսել է քաղաքական ակտիվություն ցուցաբերել, ինքը հետաքրքրվել է Տավուշում ապրող իր հարազատներից, կարծիք է իմացել Բագրատ Սրբազանի մասին: Եւ բոլորը միայն դրական ու գովեստի խոսքեր են հնչեցրել իրենց թեմի առաջնորդի հասցեին: Կինը հարցուփորձ է արել նաեւ Կանադայում, որտեղ նույնպես Բագրատ Սրբազանը երկար տարիներ առաջնորդել է թեմը, այնտեղից նույնպես լսել է միայնդրական կարծիք, եւ որ Բագրատ Սրբազանին պատվով ու ափսոսանքով են հրաժեշտ տվել:: Այդքանից հետո միայն, ըստ ելույթ ունեցող կնոջ, ինքը վստահել է Բագրատ Սրբազանին ու նրա ղեկավարած շարժմանն ու միացել նրան: Նա կոչ արեց ներկաներին, կանգնել Սրբազանի կողքին եւ նրա հետ շարունակել պայքարը հանուն Հայաստանի փրկության:

դիտվել է 380 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, 10 օր ունես, ծանր է լինելու, աղոթիր․ Հովհաննես Շահինյան (video) Ուղիղ ասեմ՝ ինչի հետևից էր եկել Մարկո Ռուբիոն․ Երվանդ Բոզոյան (video) Ես իմ արյ*ւնը կթափեմ, ժողովրդի ար*ունը չե՛մ թափի․ ի՞նչ է զգուշացնում Գագիկ Ծառուկյանը (video) «Պապոյան Գևորգը ծնեց էդ…». Արմինե Ադիբեկյան (video) Նիկո՛լ, դե ասա՝ մինչև ու՞ր ես իջնելու․ Գեղամ Մանուկյան (video) Ձեր հետ կոմպրոմիս չկա՛․ Գագիկ Ծառուկյանի կոշտ արձագանքը (video) Լկտիությանդ պատասխանը կստանաս․ Իշխան Սաղաթելյան (video) «Պապիկյան Սուրո՛, քո միակ զենքը էդ հաստ կաշիդ ա ու փորդ»․ Արմինե Ադիբեկյան (video) Այ պարտված, դու ո՞վ ես , որ զորհանդես անցկացնես․ Երվանդ Բոզոյան (video) Ասեմ՝ ինչպես Նիկոլն իր ոտքով կգնա որձ առյուծների վանդակը․ Հովհաննես Շահինյան (video) Գոռում են, քաշքշում են․ ոստիկանություն եք, էս հարցը լուծեք․ Մեսրոպ Մանուկյանից փախան ոստիկանները (video) «Անասու՛ն, էդ մարդիկ տուն են կորցրել, հայրենիք, մատ ես թափ տալիս ասում` ինչի՞ չես զոհվել». Ադիբեկյան (video) Նիկոլենք մենակ գռփում են իրենց համար․ քաղաքացիներ (video) Ռոբերտ Քոչարյանը բացառիկ մանրամասներ պատմեց․ ի՞նչ է ասել իրեն Արմեն Սարգսյանը (video) «Ռուբիոյի այցը կամրագրի Հայաստանի կապիտուլյացիան»․ Արթուր Խաչիկյան Վիճաբանություն՝ Նորապատում․ որսորդական զենքով կրակոցներ արձակած անձը ներկայացել է իրավապահներին Բելգիայում բախվել են գնացքն ու դպրոցական ավտոբուսը. կան զnhեր ԱՄՆ-ի համար Մերձավոր Արևելքում ոչ մի անվտանգ վայր չի մնա․ Խամենեի Նիկոլը Անդրանիկ Թևանյանին կհանձնի Ուկրաինայի՞ն․ Երվանդ Բոզոյանը մանրամասնում է (video) Հիմա Փաշինյանը հայտարարում է, թե «զրոյից կառուցում են բանակ»․ Մինչդեռ հարցն այն է, թե ո՞վ է հասցրել այդ բանակի «զրոյի». Հակոբ Բադալյան ՇՏԱՊ․ Ի՞նչ թուղթ է Ռուբիոն իր հետ բերել Հայաստան․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, ինչի՞ եք ծնվել, ինչի՞ ձեզ աբո*տ չեն արել»․ Արմինե Ադիբեկյան (video) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունիում բախվել են «Tesla»-ն և «Volkswagen Vento»-ն. կա վիրավոր Արարատ Միրզոյանը գերիների մասին ասում է՝ «աաա, դե ծնգլ արեցիք»․ Մեսրոպ Առաքելյան #ՈՒՂԻՂ․ Հոկտեմբերի 6-ի գրառումդ պետական դավաճանության հոդվածով դրվելու է դատիդ. Արմինե Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am