2017 թվականի հոկտեմբերի 25-ին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի գրասենյակում տեղի է ունեցել հոգևոր սպասավորների և պաշտոնեության համատեղ ժողով, որի ժամանակ պարզ է դարձել, որ առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը ազատվում է զբաղեցրած պաշտոնից:
Այս մասին փոխանցում է Վիրահայոց թեմի պաշտոնական կայքը : Ժողովը նախագահել է Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Ժողովի օրակարգում էր երկու հարց. Փոխանորդությունում սպասվող կադրային և կառուցվածքային փոփոխությունները և Սամցխե-Ջավախքում և Ծալկայում ծառայող եկեղեցականների և աշխատակազմի գործունեությունը՝ ըստ այդ փոփոխությունների:
«Վազգեն եպիսկոպոսը փոխառաջնորդության հոգևոր դասին և պաշտոնեությանը իրազեկեց, որ այլ ծառայության կոչվելու և փոխառաջնորդարանում սպասվող կառուցվածքային փոփոխությունների բերումով, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Սրբազան Հայրը դրական գնահատեց Բաբգէն վարդապետի տասնվեց տարիների ծառայությունը տեղում և հույս հայտնեց, որ նոր ծառայության վայրում Հոգեշնորհ Հայր Սուրբը Ջավախքում ամբարած փորձով առավել արդյունավետ գործունեություն կծավալի՝ ի շահ Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի», – գրում է armenianchurch.ge-ն:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը