ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել ռուսական զենքի գնորդների դեմ (տեսանյութ)

Ամերիկայի ձայն 2018-ի հունվարի 29-ից Միացյալ Նահանգները սկսելու է պատժամիջոցներ կիրառել մասնավոր ընկերությունների եւ անձանց դեմ, ովքեր Ռուսաստանի պաշտպանական եւ հետախուզական ոլորտի մաս հանդիսացող մի շարք ընկերությունների եւ անձանց հետ «էական գործարքներ» կունենան: Պետքարտուղարության խոսնակ Հիդեր Նյուերթի խոսքով, Միացյալ Նահանգների գործադիր մարմինն արդեն կազմել է այն անձանց եւ ընկերությունների ցուցակը, որոնք ռուսական անվտանգության ոլորտի մաս են հանդիսանում եւ որոնց հետ գործարքը կարող է հանգեցնել պատժամիջոցների. «Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարգադրել է Պետքարտուղարությանը հանրության համար ուղեցույց մշակել, որտեղ թվարկված կլինեն անձինք եւ ընկերություններ, որոնք Ռուսաստանի Դաշնության անվտանգության կամ հետախուզական ոլորտների մասն են»: The New York Times թերթի կողմից հրապարակված ցուցակի նախնական տարբերակում ընդգրկված է ավելի քան երեք տասնյակ ռուսական ընկերություն, այդ թվում հրթիռային համակարգեր արտադրող Ալմազ Անտեյ ընկերությունը, Կալաշնիկով եւ Ուռալվագոնզավոդ զենքի արտադրողները, ինչպես նաեւ Սուխոյ եւ Տուպոլեվ ռազմական ինքնաթիռներ արտադրող կորպորացիաները: Նյուերթի խոսքով, ամբողջական ցուցակը հրապարակվելու է արդեն մոտ օրերս, իսկ մինչ այդ, այն ներկայացվել է Միացյալ Նահանգների կոնգրեսականներին: Հիշեցնենք, հենց Կոնգրեսի կողմից ընդունված օրենքի համաձայն ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը պարտավորվել է պարբերաբար ներկայացնել Ռուսաստանի պաշտպանության եւ հետախուզության հետ կապված անձանց ցուցակը, որոնց հետ սերտ համագործակցության համար ԱՄՆ-ի եւ այլ երկրների քաղաքացիներ կամ ընկերություններ կարող են պատժամիջոցների ենթարկվել: «2018-ի հունվարի 29-ից օրենքը կպահանջի, որ պետքարտուղարը որոշակի պատժամիջոցներ ընդունի ընկերությունների դեմ, որոնք նախապես տեղյակ լինելով, էական գործարքներ կկնքեն ցուցակում ընդգրկված անձանց կամ ընկերությունների հետ»: Ավելի վաղ Կոնգրեսի կողմից ընդունված օրենքի համաձայն, պատժամիջոցներից կարող են խուսափել այն անձինք եւ ընկերությունները, որոնց գործարքները նշված ցուցակի ներկայացուցիչների հետ ուղղված են լինելու միայն քաղաքացիական նպատակներով օգտագործման եւ ԱՄՆ-ի շահերին չհակասող նպատակներով: Ի պատասխան Ռուսաստանի Դաշնությունը որոշել է մի շարք բալիստիկ հրթիռների փորձարկումներ անցկացնել եւ արգելել ԱՄՆ-ից խոզի մսի ներկրումը Ռուսաստան:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am