Բաբկեն Արարքցյանը՝ ընդդեմ «հրեշային» օրինագծի/տեսանյութ/

1997-ին, երբ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը կառավարական օրինագիծ բերեց խորհրդարան, որով փաստացի վերացվում էր բանակում ծառայելու տարկետման իրավունքը գիտությամբ զբաղվող ուսանողության համար, Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը դուրս եկավ ամենակարող Վազգենի դեմ: Լինելով գիտության մարդ, Արարքցյանը անընդունելի համարեց կառավարության և կոնկրետ Վազգեն Սարգսյանի քայլը: Հայաստանի երկրորդ դեմքը և իշխող կուսակցության առանցային անդամն ու նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարակիցը դուրս եկավ նույն իշխանության և նույն ՀՀՇ-ական կուսակցության ներսում առկա ֆիդայական մտածելակերպի դեմ՝ սպառնալով հրաժարականով: 1997-ին այսօրվա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Բաբկեն Արարքցյանի օգնական-խորհրդականն էր՝ 22-ամյա խոստումնալից երիտասարդ, ով 18 տարեկանում Հայկական բանակ չէր գնացել, քանի որ ուսանում էր Սանկտ Պետերբուրգի Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիայում, ապա Երևանի պետական համալսարանում: Վիգեն Սարգսյանը բանակում պետք է ծառայեր միայն 25 տարեկան դառնալուց հետո՝ 2000 թվականից, որպես պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ռեֆերենտ:

1997-ին այսօրվա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Բաբկեն Արարքցյանի օգնական-խորհրդականն էր՝ 22-ամյա խոստումնալից երիտասարդ, ով 18 տարեկանում Հայկական բանակ չէր գնացել, քանի որ ուսանում էր Սանկտ Պետերբուրգի Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիայում, ապա Երևանի պետական համալսարանում:
1997-ին Վազգեն Սարգսյանի օրինագիծը չանցավ, քանի որ դրա դեմ ընդդիմությունը գալիս էր իշխանության և իշխող կուսակցության ներսից: Քաղաքականությունից հեռացած Բաբկեն Արարքցյանը, ով լրատվամիջոցներում հազվադեպ է երևում, նախօրեին խոսել է «Զինապարտության մասին» նոր օրինագծի դեմ, որը խորհրդարան է բերել Վիգեն Սարգսյանը: Արարքցյանը նշել է, որ այս «հրեշային» օրինագիծը կանցնի, քանի որ խորհրդարանում կա «կոճակ սեղմող գորշ մեծամասնություն»: Արարքցյանը, քննադատելով պաշտպանության նախարար դարձած իր նախկին օգնականին, անիմաստ է համարել բնութագրել այնպիսի մարդու, ով ունի լավ կրթություն և ներկայացնում է նման անընդունելի նախագիծ: «Այս օրենքը ուրիշ խնդիր չի լուծում, քան քաղաքացուն վերածել հպատակի: Այսօրվա Հայաստանի իշխանությունները ձգտում են նրան, որ մեր քաղաքացիները լինեն հպատակ, լինի դա ընտրությունների կեղծիքով, ընտրակաշառքով: Իսկ այժմ անցնում են այս քայլին, որպեսզի վերացնեն մտավորականությանը: Այս օրենքով փակում են երիտասարդության ճանապարհը դեպի գիտություն, մշակույթ, արվեստ, հոգևոր կյանք»,- ասել է Արարքցյանը: Հայաստանի խորհրդարանի ամենաերկարակյաց ղեկավարը՝ 1991-1998 թթ., զավեշտալի է համարել այն պնդումները, թե օրինագծով նաև արդարություն է հաստատվում: «Ի՞նչ է նշանակում արդարություն հաստատել: Դուք չեք կարողանում ձեր համակարգով արդարություն հաստատել և փորձում եք այսպիսի արհեստական միջոցներո՞վ: Դա նույնն է բոլորին տանել բանտ, որպեսզի հանցագործություն չլինի»,- հեգնել է նա: Արարքցյանը կարևորել է, որ ուսանողությունը, թեև ոչ մեծ մասշտաբով, դուրս է եկել փողոց և իր ձայնն է բարձրացնում: «1968 թվականին, երբ խորհդային զորքերը մտան Չեխոսլովակիա, ընդամենը 8 մարդ դուրս եկավ հրապարակ, ընդամենը 8 մարդ: Բոլորը ձերբակալվեցին, դատապարտվեցին, բայց այդ օրը սկսվեց Խորհրդային Միության փլուզումը»,- ասել է Բաբկեն Արարքցյանը:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am