Նորաշենի գյուղապետի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ կասկածվողներից ևս 2-ը կամավոր ներկայացել են . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լուսաբացին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության /վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյան/, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության /վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյան/, ինչպես նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, Արաբկիրի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ ձեռնարկված միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռով Զվարթնոց օդանավակայանից Ոստիկանության Արաբկիրի բաժին են մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ, 28-ամյա Դերենիկ Սիմոնյանն ու Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ, 39-ամյա Ռոլանդ Գալուստովը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս այս տարվա մայիսի 10-ից Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էին ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերի և 235 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջիներս կասկածվում են այս տարվա մայիսի 3-ին Արարատի մարզի Նորաշեն գյուղի գյուղապետ Նորայր Գրիգորյանի նկատմամբ հրազենով մահափորձ կատարելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 21-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ինչպես նաև Ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ կարողացել էին հասնել արդյունքի, որ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով այս տարվա մայիսի 10-ից Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզման մեջ գտնվող 2 անձինք ներկայանային Ոստիկանություն։ Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան էին ժամանել Նոր Արեշ 11-րդ փողոցի բնակիչ՝ 23-ամյա Ռոբերտ Գալստյանը և Արցախի փողոցի 20 շենքի բնակիչ՝ 28-ամյա Արթուր Նազարյանը։ Վերջիններս ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում «Զվարթնոց» օդանավակայանից ինքնակամ ներկայացել էին Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Ռ. Գալստյանը հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 38-34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, Ա. Նազարյանը՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերի և 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչը դիմել էր Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը նրանց նկատմամբ՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ և նրանց նկատմամբ հայտարարվեր հետախուզում, ինչը դատարանը բավարարել էր։ Վերջիններս կասկածվում են այս տարվա մայիսի 3-ին Արարատի մարզի Նորաշեն գյուղի գյուղապետ Նորայր Գրիգորյանի նկատմամբ հրազենով մահափորձ կատարելու մեջ, ովքեր տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Կալանավոր է մահացել. «ԱրմԼուր» Ռուբինյանին խորհուրդ եմ տալիս չփորձել սպառնալիքի լեզվով խոսել Տեր Օշինի հետ․ փաստաբան Վրաերթի ենթարկված 20-ամյա տղայի կյանքը չի հաջողվել փրկել Մի՛ համարձակվեք Արցախի անունով խոսել, եթե այդ անունը ձեզ համար ռեսուրս է․ Հակոբյան Ադրբեջանն ու Իրանն ավարտել են Արաքս գետի վրայով անցնող Աղբանդ-Քելալե կամուրջի կառուցումը «Խաղաղության» տակ աշխարհաքաղաքական ռումբ է դրված․ Լևոն Զուրաբյան ԱՄՆ դեսպանատունը Բեյրութից տարհանել է տասնյակ աշխատակիցների Ռուբինյանն ինչու՞ է Սաղմոսավանք գնացել Հարված` համակարգից. ինչու՞ է ինքնասպանություն գործել Սյունիքի նախկին դատախազը Պայմանագրային զիծառայողի ծեծի դեպքով կա 2 մեղադրյալ. նրանցից մեկը կալանավորված է Իրանի հարձակման դեպքում Իսրայելը կպատասխանի «անհավանական» ուժով. Նեթանյահու ՀԿԿ-ում գործողություններ են Կոնջորյանի կողմից՝ շուկայականից էժան առանձնատուն ձեռք բերելու վերաբերյալ Այսրկովկասյան թյուրքերը օսմանյան զորքերի հետ միասին ավերեցին պատմական Աղվանքի Բլեղշեն գյուղը Վրաստանի ֆինանսների նախարարությունը պարզաբանել է հայկական բեռնատարների հետ կապված իրավիճակը. Sputnik 55-ամյա կին է կալանավորվել համացանցում Փաշինյանի հասցեին արված գրառման համար․ «Ազատություն» Ներեցե՛ք ինձ ամեն ինչի համար․ Մարգարիտա Սիմոնյան Արագածոտնի մարզում բախվել են պայմանագրային զինծառայողների «Nissan March»-ը և «Mercedes»-ը Եթե Ռուբինյանը ասելու բան ունի, ապա իմ տեղը գիտի․ Տեր Օշին ՔՊ-ի տգիտության և մանիպուլյացիաների հերթական «մաստեր կլասը»․ Իշխան Սաղաթելյան The Washington Post․ Վաշինգտոն այցի ընթացքում Ալիևի թիկնապահները «իրենց վատ են պահել» Գևորգ Պապոյանը խոստովանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումը Գորիսի տարածաշրջանում մառախուղ է. ինչ իրավիճակ է ճանապարհներին Հայաստանում անհասկանալի բարձր են վարկային տոկոսադրույքները. բանկերը մեծ շահույթներ են գեներացնում Ամերիկյան զորքերը սկսել են դուրս գալ Սիրիայում գտնվող իրենց ամենամեծ ռազմաբազայից
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am