5մլն դրամ հաշվի մնացորդ, 2 բնակարան. ի՞նչ է հայտարարագրել ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականի հունվարի 3-ին։

Սվաջյանը քաղաքական պաշտոն զբաղեցրել է 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Մինչեւ 2018 թվականը եղել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանում գործող ՀՀ ԲՈՀ-ի «Մանկավարժություն» 020 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար, մի շարք ծրագրերում ներառված է եղել որպես փորձագետ, ապա Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն, որից հետո դարձել է փոխնախարար։

Նշանակումից ամիսներ անց մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ նորանշանակ փոխնախարարը իր մտերիմներին աշխատանքի է տեղավորում։ Սվաջյանի նշանակումից 6 ամիս անց` հունիսի 23-ին, ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ է նշանակվել ոմն Թամարա Սարգսյանը, որը, ըստ մամուլի հրապարակումների, փոխնախարարի մտերիմն է։ Վերջինս էլ փոխնախարարի պաշտոնին նշանակվել է Ժաննա Անդրեասյանի հետ մտերմության շնորհիվ։

Փոխնախարարը հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակարան շենքում, որոնք ձեռք են բերվել 2020 և 2016 թվականներին։ 2 բնակարաններն էլ գտնվում են Երևան քաղաքում։

2022 թվականին փոխնախարար Սվաջյանը ձեռք է բերել 2014 թվականի արտադրության Mazda մակնիշի մեքենա։

Արաքսիա Սվաջյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 5 մլն դրամ, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 525 հազար դրամ։

Հաշվետու ժամանակահատվածի եկամուտներից 14 մլն 450 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, իսկ եկամուտների մյուս մասը` գրեթե 2 մլն դրամը, քաղաքացիական այլ պայմանագրերից ստացված եկամուտ է` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, «Ի.ԷՍ.ԱՅ. ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՒՄԲ»-ից, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնից»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 445 անգամ
Լրահոս
Մենք որևէ առնչություն չունենք Թուրքիայի և Օմանի վրա հարձակումների հետ. Իրանի գերագույն առաջնորդ Երեւան–Թբիլիսի օդանավը պտտվել է Թբիլիսիի երկնքում եւ վայրէջք չկատարելով՝ վերադարձել է Երեւան․ news.am Երեւանում ծեծել են թիվ 46 համարի ավտոբուսի վարորդին Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Ես պատրաստ եմ նպաստել Աֆղանստանի և Պակիստանի միջև հարաբերությունների բարելավմանը. Իրանի գերագույն առաջնորդ Ինչ իրավիաճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ ԵՄ-ն Պլան Բ չունի. Տուսկ «Կամ ես, կամ պատերազմ»․ Փաշինյանի քաղաքական շանտաժը Արգելել են Վեհափառին լքել երկիրը 70 հազար ամերիկացի հեռացել է Մերձավոր Արևելքից Մահացել է հայտնի դերասան Չակ Նորիսը Բաբկեն Հարությունյանը նոր պաշտոն է ստացել «Կարմիր գծեր հատելու» մեր չեմպիոնը կալանքի տակ պահվող անձանց ստվերի հետ է կռվում. փաստաբան Իրանում վնասվել է մշակութային ժառանգության առնվազն 56 օբյեկտ ԱՄԷ-ն հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ի և Իրանի կողմից ֆինանսավորվող «ահաբեկչական ցանց» է վերացրել Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պատերազմը. Վարդան Ոսկանյան ՔՊ-ականները, փաստացի, բոյկոտել են ԱԱԾ տնօրենի փակ քննարկումը Նեթանյահուի բացահայտ արհամարհանքը Հիսուս Քրիստոսի հանդեպ ուշագրավ է. Արաղչի Սուրենյանը տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Սաուդյան Արաբիան Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում Շրի Լանկան մերժել է ԱՄՆ-ի և Իրանի դիմումները կղզի մուտք գործելու վերաբերյալ Դու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում, բա հիմա էլ պարի․ Շարմազանովը՝ Փաշինյանին Փաշինյանի շանտաժը. գործակցում է թշնամու հետ. Ով է իրականում պատերազմներ բերողը. Հովհաննես Ավետիսյան (video) ԱՄՆ-ն պատրաստվում է հարձակման, ժամանակ են շահում․ ի՞նչ է անում Պուտինը․ Հայկ Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am