«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ բացասական է գնահատել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի գործունեությունը: Պատճառը աղբահանության ոլորտում աշխատանքների ոչ պատշաճ իրականացումն է: Եւ Կարեն Կարապետյանն այդ աշխատանքները համարելով ոչ բավարար՝ ասել է, թե կարճ ժամանակ անց կրկին կանդրադառնա հարցին: Հետաքրքիրն այն է, որ վարչապետն Արարատի մարզին անդրադարձել էր նաեւ օրեր առաջ՝ կառավարության նիստի ժամանակ, եւ կրկին դժգոհ մնացել: Մասնավորապես նա նշել էր, թե Արարատի մարզի մի շարք համայնքներում խիստ անթույլատրելի բնապահպանական իրավիճակ է արձանագրվել: Բայց չնայած այս ամենին, որեւէ մեկը չի պատրաստվում Գրիգորյանին պաշտոնանկ անել. պատճառն էլ ընտրություններում իշխող ՀՀԿ-ին նրա եւ եղբոր մատուցած անձնվեր ծառայություններն էին: Ընդ որում, Գրիգորյանները ՀՀԿ-ին ծառայում են Դաշնակցությանը «դավաճանելու» գնով»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը