Երեւանի ձգտումները ԵՏՄ-ում

Հայաստանը, որը Եվրասիական տնտեսական միության մաս է կազմում, ձգտում է Իրանի հետ առեւտրական կապերի ընդլայնմամբ հավասարակշռել իր մասնակցությունը բլոկին, որում Մոսկվան տիրապետող դիրք ունի: Իլան Բերմանն այդ մասին գրում է  The Foreign Affairs պարբերականում հրապարակված հոդվածում: Հեղինակի խոսքով, ինչպես եւ սպասվում էր,  անցյալ տարվա ամռանը պատժամիջոցների վերացումն արդեն տնտեսական խթան է դառնում Իրանի համար: «Համաձայնագիրը  (պաշտոնական անվանումը` Գործողությունների համատեղ համընդգրկուն պլան (Joint Comprehensive Plan of Action) երկիրը կանգնեցրել է ազգային ամուր վերականգնման ուղու վրա: Բայց համաձայնագիրն ավելի մեծ բանի է հանգեցրել: Քանի որ Իրանի տնտեսական հորիզոններն ընդլայնվել են, մեծացել են նաեւ երկրի գլոբալ հավակնությունները», - ասված է հոդվածում: Թեհրանը, որը տարածաշրջանը դիտարկում է որպես միջազգային բեւեռացման դեմ պատնեշ, երկար ժամանակ այսպես կոչված հետխորհրդային տարածքում ավելի մեծ դերի էր ձգտում: «Երկար տարիների ընթացքում Իրանի որպես վտարյալի միջազգային կարգավիճակը եւ Նահանգների ու Եվրոպայի տեսանակյունից սխալ կողմում հայտնվելու` տարածաշրջանի երկրների վախը սահմանափակում էին Իրանի տարածաշրջանային շփումները: Բայց այժմ, միջազգային պատժամիջոցներից ազատվելով, Իրանը թարմ հնարավորություններ է հայտնաբերում», - նշում է հեղինակը: Իլան Բերմանի համոզմամբ, երկիրը տնտեսական տեսանկյունից խորապես ներթափանցում է տարածաշրջանային շուկաներ:  «Որպես գործադրվող ջանքերի մաս, Իրանը վերջին շաբաթների ընթացքում Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետությունների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) հետ թարմ դիվանագիտական բանակցություններ է սկսել այն էներգետիկ պլանների վերաբերյալ, որոնք Թեհրանին տարածաշրջանային պոտենցիալ խողովակաշարերում առանցքային խաղացող են դարձնում: Այդ բանակցություններն արդեն արդյունք են տալիս:   Իրանը եւ Ադրբեջանը այս ամսվա վերջին տնտեսական համագործակցության նոր համաձայնագրերի ստորագրման ճանապարհին են: Հայաստանը եւս նպատակաուղղված է դեպի Իրանի հետ շփումների ընդլայնում», - նշված է հոդվածում: Այդ տեղաշարժերը, հավելում է հեղինակը, արտացոլում են Հարավային Կովկասում ստեղծվող փոխհամաձայնությունը այն մտքի շուրջ, որ մեկուսացումից դուրս եկած Իրանը կարող է տարածաշրջանի երկրների թոշնած տնտեսությունների համար տնտեսական կենսական զարկերակի վերածվել:  

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Դավիթ Մինասյանը կալանավորվել է քաղաքական հրահանգով․ Արման Թաթոյան Պետք է անվանակոչել և ամոթանք տալ ոչ միայն բռնապետներին, այլև իրենց սպասարկողներին․ Աշոտյան Եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» վտանգավոր հուզումներ Դուշեթիում սողանք է տեղի ունեցել Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Ֆրանսիայի ՊՆ Էրդողանը մեղադրել է Իսրայելին Իրանի շուրջ ճգնաժամը բորբոքելու մեջ Ողբերգական դեպք․ տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և բախվել պատնեշին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք կանցկացնի․ մանրամասներ Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին». Մետաքսե Հակոբյան Վազգենը լավ է, ամուր և առողջ, ջերմ ողջույններն եմ փոխանցում․ փաստաբան 18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին Մոսկվան պատրաստ է լինել միջնորդ․ Լավրով Արգելվելու է 18-ամյա Դավիթին այցելել, այդ թվում պատգամավորներին ու ուշադրություն՝ անգամ ծնողներին․ Գեղամ Մանուկյան Ներկայացել է փաստաբան ու կնոջից վերցրել կես մլն դրամ Կրեմլը Դոնբասից ուկրաինական ուժերի դուրսբերման որոշում է սպասում արդեն այսօր. Պեսկով ՀՀԿ որոշում է կայացրել Իրանը հերքել է Իսլամական Հանրապետության կողմից հրադադար խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am