«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 27-ի առթիվ երկրի առաջին դեմքերը՝ նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, որպես կանոն, չեն այցելում Պանթեոն եւ Եռաբլուր։ Պանթեոն այցելում են, օրինակ, Անդրանիկ Մարգարյանի մահվան կամ ծննդյան օրը՝ էլիտան ողջ կազմով այնտեղ է լինում։ Իշխանական մեր աղբյուրը սրան յուրօրինակ բացատրություն է տալիս․ «Որովհետեւ իրենք բոլորն Անդրանիկ Մարգարյանի օրոք են հարստացել-կայացել, նա լավ մարդ էր, ոչ մեկին չէր մերժում, ով ինչ ուզում էր, տալիս էր»։ Այստեղ կարեւորը նաեւ Անդրանիկ Մարգարյանի որդու՝ Տարոն Մարգարյանի կարգավիճակն է ու նրա նկատմամբ վերաբերմունքը։ Իսկ հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատներն ու ժառանգներն ովքե՞ր են՝ ընդդիմադիրներ, ինչպես Արամ Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանը, ամենաշատը՝ դպրոցի տնօրեն, ինչպես ազատամարտիկ Արմենակ Արմենակյանի կինը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը