Քրիստոսից հետո քանի՞ ագռավի կյանք է անցել: Վեց: Հիմա յոթերորդ ագռավն է ապրում: Մենք բոլորս յոթերորդ ագռավի ժամանակակիցներն ենք: Մեր հորական, մեր մորական պապերն էլ են յոթերորդ ագռավի ժամանակակիցները եղել: Մեր ծոռներն էլ են յոթերորդ ագռավի ժամանակակիցները լինելու: Բայց մեր հորական, մեր մորական պապերը, մեր ծոռները մեր ժամանակակիցները չեն: Մեր ժամանակակիցները մեր հարևաններն են, մեր կնանիք են, մեր երեխաներն են, մեր ազգականներն են, մեր Ավետիսն է, իսկ Ավետիսը այնքան հեռու է հիմա ու այնքան հեռավոր ազգական է, ու խաղողն իսկապես չամիչ է դառնում՝ չարազ, հի-հի-հի, պարապ մարդ եք՝ ծիծաղեք, միամիտ մարդ եք գտել՝ ծիծաղեք, խոսքի գերի եմ՝ ծիծաղեք, Ավետիսի զոհն եմ՝ ծիծաղեք,- իսկ Ավետիսն այնքան հեռու է հիմա ու այնքան հեռավոր ազգական է, որ կարծես վեցերորդ, հինգերորդ ագռավների ժամանակակիցը լինի: Խանում, շան կնիկ, հորդ կորցրեցիր, մորդ, եղբայրներիդ, քույրերիդ, հորեղբայրներիդ, հորաքույրներիդ, մորեղբայրներիդ, մորաքույրներիդ կորցրեցիր, այս աշխարհում որբ, մենակ, որտեղի՞ց գտար Ավետիսին...
Արթուր Հայրապետյանի գրառումը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը