Սերժ Սարգսյանը պայթեցրեց փուչիկը. բայց մնում է նրա փչած մեկ այլ փուչիկ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նորանշանակ նախագահ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության եւ Միջուկային օպերատորների համաշխարհային ասոցիացիայի ավագ խորհրդական Միրոսլավ Լիպարի հետ հանդիպման ժամանակ, որ տեղի է ունեցել այսօր Երեւանում, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ միջուկային էներգետիկայի պահպանումն ու զարգացումը շարունակում է Հայաստանի համար մնալ ռազմավարական ուղղություն՝ համաձայն 2015թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հաստատած «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչեւ 2036 թ.) զարգացման ուղիները» ծրագրի: Սարգսյանի այդ հայտարարությունը ներկայումս առանձնակի կարեւորություն է ստանում ոչ միայն էներգետիկ անվտանգության հեռանկարների տեսանկյունից, այլ նաեւ Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի, որի ստորագրումը նախատեսվում է իրականացնել նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում սպասվող ԵՄ Արեւելյան Գործընկերության Վեհաժողովում: Բանն այն է, որ միջուկային էներգետիկայի, մասնավորապես հայկական ատոմակայանի վերաբերյալ դրույթը, որ առկա է համաձայնագրում, դարձավ այդ համաձայնագրի, այսպես ասած, ընդդիմախոսների թերեւս գլխավոր զենքը կամ փաստարկը: Այն բանից հետո, երբ Եվրամիությունը եւ Հայաստանը օրերս գաղտնազերծեցին շրջանակային նախաստորագրված համաձայնագիրը, ընդդիմախոսները հենվեցին այն դրույթի վրա, որ Հայաստանը պարտավորվում է փակել ատոմակայանը: Գործնականում, միայն այդ դրույթը դարձավ հակաքարոզչության այսպես ասած փաստարկ, քանի որ համաձայնագիրն ինքնին չուներ «բռնվելու» այլ տեղ նրանց համար, ովքեր զանազան նպատակներով փորձում են տորպեդահարել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: Սարգսյանն այդպիսով գործնականում փակում է թեման ամենաբարձր մակարդակով, թեեւ թեմա որպես այդպիսին, ըստ էության չկար, պարզապես փչվել էր այսպես ասած փուչիկ՝ ԵՄ հետ համաձայնագրին հարվածելու համար: Բանն այն է, որ համաձայնագրում ատոմակայանի փակման մասին արձանագրմանը զուգահեռ կա նաեւ այսպես ասած պայմանը, որ դա տեղի կունենա համարժեք հզորություն ապահովելուց հետո: Իհարկե կոնկրետ նշված չէ այդ հզորության բնույթը, սակայն համարժեք հասկացությունը ամենեւին լոկ թվաբանական հասկացություն չէ եւ եթե չկա արձանագրված կոնկրետ պարամետրը, այսինքն՝ մեգավատային համարժեքություն, արտադրական ծավալի համարժեքություն եւ այլն, ուրեմն համարժեք բառը ենթադրում է նաեւ բնույթային համապատասխանություն: Այսինքն, եթե չկա կոնկրետ պարամետրի արձանագրում, ուրեմն ատոմակայանի համարժեքը ատոմակայանն է, այսինքն՝ նույն բնույթի հզորությունը, ոչ միայն նույն ծավալի: Այդպիսով, Սերժ Սարգսյանը գործնականում պայթեցնում է ԵՄ շրջանակային համաձայնագրի դեմ հակաքարոզչության փուչիկը, կամ ամենամեծ փուչիկը: Սակայն, դրանով հանդերձ, Սարգսյանի հիշատակումը նաեւ ուշադրություն է հրավիրում մեկ այլ փուչիկի վրա, որը Սարգսյանն արդեն ոչ թե պայթեցրել, այլ փչել է, սակայն ոչ թե այսօր, այլ մոտ տասը տարի առաջ՝ 2008 թվականի հոկտեմբերի 2-ին խորհրդարանից հնչեցրած ուղերձով: Դրանում նա հայտարարեց, որ Հայաստանը սկսում է նոր ատոմակայանի կառուցում: Դա իսկապես կարեւոր եւ ռազմավարական նշանակության հռչակում էր, ինչը սակայն տասը տարի անց մնում է նույն մակարդակին: Մինչդեռ ակնհայտ է, որ հայկական ատոմակայանը չի կարող շահագործվել անվերջ, օբյեկտիվորեն, զուտ ֆիզիկական կենսունակության խնդրից ելնելով, անկախ որեւէ փակման պահանջից: Ավելին, հենց այդ նկատառումով է շոշափվում փակման թեման, ոչ թե զուտ ԵՄ-ի ինչ-որ քմահաճույքով: Բայց դա նշանակում է, որ, թեեւ ռուսական վարկով Հայաստանը փորձում է եւս տասը տարով երկարաձգել շահագործումը, այդուհանդերձ ակնհայտ է, որ պետք է ինտենսիվացնել քայլերը նոր ատոմակայանի ուղղությամբ, որ գոնե հաջորդ տասնամյակի ավարտին մենք ունենանք թղթից դեպի իրականություն շատ ավելի մեծ քայլ արձանագրած նոր ատոմակայանի նախաձեռնություն»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Կալանավոր է մահացել. «ԱրմԼուր» Ռուբինյանին խորհուրդ եմ տալիս չփորձել սպառնալիքի լեզվով խոսել Տեր Օշինի հետ․ փաստաբան Վրաերթի ենթարկված 20-ամյա տղայի կյանքը չի հաջողվել փրկել Մի՛ համարձակվեք Արցախի անունով խոսել, եթե այդ անունը ձեզ համար ռեսուրս է․ Հակոբյան Ադրբեջանն ու Իրանն ավարտել են Արաքս գետի վրայով անցնող Աղբանդ-Քելալե կամուրջի կառուցումը «Խաղաղության» տակ աշխարհաքաղաքական ռումբ է դրված․ Լևոն Զուրաբյան ԱՄՆ դեսպանատունը Բեյրութից տարհանել է տասնյակ աշխատակիցների Ռուբինյանն ինչու՞ է Սաղմոսավանք գնացել Հարված` համակարգից. ինչու՞ է ինքնասպանություն գործել Սյունիքի նախկին դատախազը Պայմանագրային զիծառայողի ծեծի դեպքով կա 2 մեղադրյալ. նրանցից մեկը կալանավորված է Իրանի հարձակման դեպքում Իսրայելը կպատասխանի «անհավանական» ուժով. Նեթանյահու ՀԿԿ-ում գործողություններ են Կոնջորյանի կողմից՝ շուկայականից էժան առանձնատուն ձեռք բերելու վերաբերյալ Այսրկովկասյան թյուրքերը օսմանյան զորքերի հետ միասին ավերեցին պատմական Աղվանքի Բլեղշեն գյուղը Վրաստանի ֆինանսների նախարարությունը պարզաբանել է հայկական բեռնատարների հետ կապված իրավիճակը. Sputnik 55-ամյա կին է կալանավորվել համացանցում Փաշինյանի հասցեին արված գրառման համար․ «Ազատություն» Ներեցե՛ք ինձ ամեն ինչի համար․ Մարգարիտա Սիմոնյան Արագածոտնի մարզում բախվել են պայմանագրային զինծառայողների «Nissan March»-ը և «Mercedes»-ը Եթե Ռուբինյանը ասելու բան ունի, ապա իմ տեղը գիտի․ Տեր Օշին ՔՊ-ի տգիտության և մանիպուլյացիաների հերթական «մաստեր կլասը»․ Իշխան Սաղաթելյան The Washington Post․ Վաշինգտոն այցի ընթացքում Ալիևի թիկնապահները «իրենց վատ են պահել» Գևորգ Պապոյանը խոստովանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումը Գորիսի տարածաշրջանում մառախուղ է. ինչ իրավիճակ է ճանապարհներին Հայաստանում անհասկանալի բարձր են վարկային տոկոսադրույքները. բանկերը մեծ շահույթներ են գեներացնում Ամերիկյան զորքերը սկսել են դուրս գալ Սիրիայում գտնվող իրենց ամենամեծ ռազմաբազայից
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am