Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, այսօր «Հայելի» մամուլի ակումբում խոսելով խորհրդարանի կողմից հաստատված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պաշտպանության մասին» նախագծերի մասին, ասաց, որ այս օրենքով հասարակության մեջ բանակի հանդեպ հատուկ բացասական վերաբերմունք է սերմանվում: «Վազգեն Սարգսյանը զոհվեց, Սամվել Բաբայանը բանտում է, Վաղարշակ Հարությունյանը եղել է բանտում, քաղաքական ասպարեզում չկա, Սեյրան Օհանյանին 2,5 տոկոս ողորմության պես տվեցին եւ դուրս հանեցին ասպարեզից, Շիրխանյանը բանտում է: Հիմա Վիգեն Սարգսյանը դարձել է թիրախ»,- ասաց նա:
Նրա կարծիքով՝ Վիգեն Սարգսյանը չպետք է ներկայացներ այդ նախագծերը. «Ինքը երիտասարդ քաղաքական գործիչ է`ոչ զինվորական կարգավիճակով: Ինքը պետք է իր ռեֆորմներով զբաղվի: Նախևառաջ՝ պաշտպանության նախարարն իրավունք չունի, ասենք՝ գնա, կաղամբ հավաքի բանակի համար կամ սվին ձուլի դարբնոցում, նա ընդամենը պետք է պատվեր տա, որ հայկական պետությունն անվտանգ լինի: Պաշտպանության նախարարի գործը դա է, իսկ պետությունը դա ո՞նց կապահովի, թող արդեն կաշվից դուրս գա: Ես ցավով եմ դա տանում, քանի որ իմ տղան պրոֆեսիոնալ զինվորական է դառնում, և դա ինձ շատ մոտ է»:
Նա նաև հայտնեց, որ գիտության եւ կրթության նկատմամբ Հայաստանում արհամարհական վերաբերմունք կա: Դա բյուջեի հատկացումներն են ապացուցում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը