Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչու է նախօրեին լրագրողներին անտակտ անվանել, ասաց, որ չի ցանկանում պատասխանել հարցին, քանի որ լրագրողները կրկին գնահատական են տալիս իր արարքին:
«Դուք նորից գնահատական եք տալիս ու ակնկալում եք պատասխան: Դա մասնագիտական նախընտրությունների հարց է: Ես սիրում եմ մտածված լրագրություն, ես սիրում եմ խորքային լրագրություն, ես համարում եմ, որ լրագրությունն ունի հսկայական դեր մեր երկրի կայացման մեջ, մեր քաղաքացիական հասարակության կայացման մեջ եւ կարծում եմ՝ միջանցքներում մուրած կամ կորզած արտահայտություններից կիսաեզրակացություններ անող լրագրությունը ֆասթ ֆուդի նման մի բան է»,- ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյաը:
Այնուհետև հավելեց. «Անտակտ խոսքը վիրավորական չէ, անտակտը գնահատական է: Դուք հիմա ձեր հարցում 20 հատ ավելի վիրավորական խոսք ասացիք, ուղղակի չեք նկատում դա»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը