Այն բանից հետո, երբ արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ իր եղբայրը ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից, Ներքին գործերի նախարարությունը ծառայողական քննություն է սկսել և նշել, որ Երիցյանի եղբայրը՝ Արամ Երիցյանը բնավ ծեծի չի ենթարկվել, իսկ թե ինչպես է ստացել մարմնական վնասվածքներ, դրան ՆԳՆ-ն հարկ չի համարել անդրադառնալ: Հիշեցնենք, որ փաստաբան Ռոման Երիցյանն օրերս տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ոստիկանները բռնության ենթարկում իր եղբորը: Փաստացի Ներքին գործերի նախարարությունն այս առիթով հերքում է անհերքելին:
Փաստաբան Երիցյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է. «Եթե Ներքին գործերի նախարարությունը թաքցնելու բան չունի, թող տուժող ճանաչված պարեկային ծառայողի վրա ամրակցված տեսաձայնագրությունը հրապարակի: Եղբայրս ստացել է մարմնական վնասվածքներ, ոստիկանությունը տրամադրել է ոչ լիարժեք տեսաձայնագրություն: Թե ինչպես է եղբայրս ենթարկվել բռնության, այդ մասով չեն տրամադրում տեսանյութը, չնայած տուժող պարեկ Արման Սիրոյանի տեսաձայնագրող սարքը ողջ ընթացքում եղել է միացված: Քննիչը պարզաբանում է, որ սարքի տվյալները բացակայում են: Եթե եղբայրս իրոք ծեծի չի ենթարկվել, ապա թող հրապարակեն տեսաձայնագրությունը: Բառի բուն իմաստով այն ջնջել են», - նշեց Ռոման Երիցյանը:
Նկատենք, որ փաստաբան Երիցյանը դատարանում ներկայացնում է իշխանության թիրախում հայտնված Արցախի քաղաքապետերի շահերը, որոնք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների օրերին կալանավորվել էին: Ռոման Երիցյանը նշում է, որ իր եղբոր՝ Արամ Երիցյանի հանդեպ այդ դաժան վերաբերմունքի պատճառն իր գործունեությունն է:
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը