«Հիմադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների գործով դատական նիստին նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը բավարարեց գործով ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Եգորյանի միջնորդությունը՝ Սաֆարյանին դատական նիստերի դահլիճ վերադարձնելու վերաբերյալ։ Նախորդ նիստերից մեկում Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ դատարանը սանկցիա էր կիրառել՝ հեռացնելով դատական նիստերի դահլիճից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար։
Նախորդ նիստում որոշվել էր Սեֆիլյանի համար հանրային պաշտպան ներգրավել, եւ այսօր դատարան էր ներկայացել Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Թովմասյանը: Սակայն դատարանը, հաշվի առնելով այն փաստը, որ Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը եւս ներկայացել է, որոշեց Մարինե Թովմասյանին չներգրավել: Միաժամանակ, նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը նախազգուշացրեց՝ եթե Տիգրան Հայրապետյանը շարունակի չարաշահել իր իրավունքները, ապա Սեֆիլյանը կզրկվի իր ցանկությամբ պաշտպան ունենալու իրավունքից:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը