Օպերայի շենքը քանդել ու կառուցել էստակադա. ճարտարապետ. «Ա1+»

Երեւանի գերծանրաբեռնված փողոցներ եւ խցանումների խնդիրը, ըստ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի, սկսում է շատ վաղուց. «Թամանյանի ժամանակ Երեւանը նախագծվել է 150 հազար բնակչի համար: Ամբողջ փողոցային ցանցը հիմնականում արված է բնակչության այդ թվից, նաեւ հաշվի են առել հասարակական տրանսպորտի առկայությունը եւ Երեւանը՝ որպես քաղաք-այգի: Պատմության մեջ որպես քաղաք-այգի եղել են Վաշինգտոնն ու Երեւանը: Վաշինգտոնը քաղաք-այգու իր կարգավիճակը պահպանել է, մինչդեռ Երեւանը հիմա վերածվել է մեկ միլիոնանոց քաղաքի խաչմերուկ եւ բոլոր հիմնական ուղղությունները հատվում են Երեւանի կենտրոնում: Դրա համար այս վիճակին ենք»: Ըստ նրա՝ խցանումներն ու փողոցների գերծանրաբեռնվածությունը առաջացավ նաեւ այն պատճառով, որ հասարակական տրանսպորտը կարծես թե օրակարգից հանվեց. «Տրոլեյբուս գրեթե չի գործում, տրամվայն ընդհանրապես հանվեց, մետրոն՝ շատ սահմանափակ է: Արդյունքում այդ երթուղայինների կազմակերպումը կարծես ամբողջ Երեւանը մեկ փողոցի, մեկ ուղղության վրա է՝ սկսվում է Կոմիտաս փողոցից, Բաղրամյանով գնում է դեպի հարավ: Գլխավոր հատակագծով նախատեսված էր շրջանցող ճանապարհներ, որոնք հիմա չկան: Փողոցները, ինչպես մարդու դեպքում, դրանք քաղաքի արյունատար անոթներն են, որ կատարում են արյան շրջանառությունը, որ իրենց լավ զգան: Փողոցները մենք ոչ թե մաքրեցինք այդ տրոմբներից, այլ ավելացրինք նորերը՝ մեքենաների կանգառները»: Պարոն Մուշեղյանը, որպես լուծում, առաջարկում է Օպերայի եւ բալետի շենքը քանդել, փոխարենը կառուցել խաչմերուկ եւ լուծել տրանսպորտային խնդիրները. «Այստեղ խոսքը վերաբերում է նրան, թե մենք ինչ մոտեցումներ ենք ցույց տալիս՝ հարցերը կարգավորելու համար»: Ճարտարապետն իր հետ ուներ նաև համապատասխան գծագիր։ Հիշեցնենք, մայրաքաղաքի փողոցների բեռնաթափման եւ խցանումները վերացնելու ուղղությամբ կառավարության նախավերջին նիստում հանձնարարական էր տվել նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am