Ճանապարհային Ոստիկանությունը ՃՈ պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի չարամտորեն չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, ոչ սթափ վիճակում, կեղծված համարանիշներով, առանց համապատասխան փաստաթղթերի առկայության ավտոմեքենաներ չվարեն, հակառակ դեպքում օրինախախտները, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, վարած ավտոմեքենայի մակնիշից, ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ մեքենաները տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ։
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Range Rover մակնիշի 777 ZZ 23 համարանիշի ավտոմեքենան, որի վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության ու պարզվել է, որ ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը ՃՈ աշխատակիցներին ներկայացրել է, որ ինքը գեներալի տղա է և համոզել է նրանց, որպեսզի ավտոմեքենան չտեղափոխվի «գաի պլաշչադկա», սակայն նպատակին չի հասել։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը