Հուսամ ինձ հետ չեք վարվի այնպես, ինչպես Լեւոն Հայրապետյանի հետ

«Սասնա ծուռ» Պավլիկ Մանուկյանը իր փաստաբանի միջոցով նամակ է հղել արցախահայությանը՝ խնդրելով չվարվել իր հետ այնպես, ինչպես վարվեցին բարերար Լեւոն Հայրապետյանի հետ: Նա իր նամակը վերնագրել է «Ուղեցույց Արցախին և ոչ միայն Արցախին»: Նամակում ասվում է. «Սիրելի արցախցիներ. Խորը կսկիծով կիսում եմ ձեր ու ողջ հայ ժողովրդիս վիշտը՝ մեր անդառնալի կորստի կապակցությամբ, մեզ բոլորիս Աստծո կողմից ուղարկված Արդարադատ ղարաբաղցի Լևոն Հայրապետյան անհատի համար: Ու եթե նրա մարմինն ամփոփվեր հայրենի հողում, ապա ավելի անառիկ կդառնար մեր հայրենիքը: Հուսամ, որ ինձ հետ այդպես չեք վարվի. այս գլխից խնդրում ու նաև պարտավորեցնում եմ՝ ինձ կթաղեք Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը, Արթուր Մկրտչյանի կողքին, քանզի ինձ հասանելիք թաղվելու տեղը «արդարացիորեն» նվաճեց հաց բերող և մեզ համար Հաց դարձած Արթուր Սարգսյանը… Հիշում եմ, 1992թ. սեպտեմբերի 3-ին, երբ Ժիրոյի հետ 37 քաջերով օրհասական պահին օգնության հասանք Կիչան-Ղազանչի հատվածում մարտնչող քաջերին, բոլորն այդ թունդ մարտի ժամանակ հայհոյում էին իրենց պապերին, որոնք ոմն Միրզոյան Լևոնի (Աշան գյուղից) դրդմամբ, իրենց իսկ բառերով ասած, «մտան թորքի տակը»… Եվ այժմ ցավում եմ, հատկապես այն զույգերի համար, որոնք պսակադրվեցին Լևոն Բարեգութի օգնությամբ ու օրհնությամբ, և որոնք իրենց զավակների ու թոռների «ինչու»-ներին պատասխան չեն ունենալու տալու: Սիրելի իմ ընկերներ՝ Ագո, Հայկ և Վահան. Համահայկական շաբաթօրյակի՝ աղբահանության աշխատանքներին առաջարկում եմ ընդգրկել նաև հետևյալ անբասիր անձանց. Մսմնեցի Կարմեն, Շուշվեցի (Քաչալ) Վահրամ, Բաքի Աբո, Քարինտակցի Արթուր, Ստեփանակերտցի Վարշամ (թեպետ վատառողջությանը, նա եղածն էլ պատրաստ է զոհաբերել), Վարդգես Օվյան, Կրկժանի տանկիստ Ալիկ, Ռիժի Համո, Խնածախցի հաշմանդամ Կամո, Բալուջեցի Ծիկո, Քոլատակցի Հայասեր, Ղազանչեցի Թեմուր, Շեխերցի Օպտնի Վլադիկ, Բադարայի, Խնձրիստանի, Կարմիր Շուկայի տղաներ՝ տանկիստ Էդո, Բուլկի Արամ, Բալայան Արամ, 18, Վասո… Սրանք բոլորն էլ ազնիվ, հայասեր, ազգային միասնության ուխտին նվիրված հերոս տղաներ են, ինչպես և այն արցախցիները, որոնք զզվել են այսքան սպասելուց ու այս հոգեմաշ հյուծախտ վիճակից: Էլ չեմ ասում Հայկի շուրջ գտնվող մտերիմ ոսկե գվարդիային՝ Տիգրանին, Արմենին… Իսկ ձեզ բոլորիդ այստեղ եղբայրական սիրով կընդունեն Ալեք Ենիգոմշյանը, Վոլոդյա Ավետիսյանը, Թամար Հովհաննիսյանը, Նիկոլ Աղաբաբյանը, Ապրես Զոհրաբյանը… քաղաքամայր Երևանը, Աբովյանը, Եղվարդը, Աշտարակը, վառված-դաղված մեր Գյումրին, Վանաձորը, Սպիտակը, նաև… Ապարանը: Հա մի բան էլ. իրենց պապերին հայհոյողների ցուցակը գլխավորող «ռմբարկուն» Բաղրյան Իլյիչն էր: Միշտ ձեզ հետ, ձեր զինակից և գաղափարակից ընկեր, Սասնա ծուռ, ձեզ համար արդեն ոսկրացած՝ Ապարանցի Պավլիկ»:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am