«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց, որ բազմաթիվ ծրագրեր կան թե սպառազինության, թե կրթական ծրագրերի, թե հասարակություն-բանակ կապի ամրապնդման, ծառայության նոր տեսակներ ներգրավելու առումով: «Ազգային ժողովում արդեն քննարկված և քվեարկված «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքները բավականին լուրջ իրավական հիմք է ստեղծում բանակի արդիականացման, նոր ծրագրերի ներդրման համար: Բանակի արդիականացմանը միտված աշխատանքները սկսել են գերագույն-գլխավոր հրամանատարի հանձնարարականից անմիջապես հետո և ամեն ինչ անելու են` ներկայացված կարճ ժամկետներում արդիականացման համալիր ծրագիր ներկայացնելու համար:
Կարծում եմ, որ շատ կարևոր է, որպեսզի հասարակությունը համախմբվի այդ ծրագրերի իրականացման շուրջ: Այստեղ խոսքը բոլորովին պետության ռազմականացման մասին չէ: Խոսքն այն մասին է, որ մենք` որպես հասարակություն, պետք է հասկանանք, որ մեզ նետված է լուրջ մարտահրավեր: Այսօրվա իշխանություններին կարելի է մեղադրել բազմաթիվ բաների մեջ, սակայն ոչ հակառակորդի ընտրության, նրա տեսակի, ոչ էլ տարածաշրջանի նկատմամբ այդ հակառակորդի անպատասխանատու վերաբերմունքի համար: Մենք այս պայմաններում պետք է հասկանանք, թե ինչպես ենք ամրապնդվում»,- ասաց Սարգսյանը:
Նա նշեց, որ հայ ժողովուրդը պետք է ընդունի այն իրականությունը, որում ապրում է:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը