Պաշտպանության նախարարը «պատերազմ» հայտարարեց

Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նյարդերն այսօր տեղի տվեցին, նա պատերազմ հայտարարեց Ելք խբակցության պատգամավորներին, որոնք երկու օր շարունակ քննադատում են նախարարին օրենքում նախատեսվող փոփոխությունների, իր եւ կուսակիցների՝ բանակում չծառայելու եւ այդուհանդերձ բոլորին բանակ զորակոչելու գաղափարի համար: Վիգեն Սարգսյանը նախ խոսեց Ելքի պատգամավոր Արարատ Միրզոյանի մասին: «Պարոն Մարուքյանն անընդհատ հարցնում էր իմ կոմֆորտից, Կորյուն Նահապետյանի կոմֆորտից, ես էլ իրեն կուզեի հարցեր ուղղեի իր գործընկերների մասին, երբ լեգիտիմ օգտվել են տարկետման իրավունքից: Հասկանում եմ, պարոն Միրզոյան, որ դուք ձեզ մեծ գիտնական եք համարում, 25 տարեկանում ատենախոսություն եք պաշտպանել, շնորհավորում եմ դրա համար: Բայց զարմանում եմ, թե դուք ի՞նչ խղճով եք ստացել պաշտպանության նախարարության պատվոգիր՝ անգամ մեկ օր զորամասում չծառայելուց հետո: Ձեր որ արածի համար էր դա, որ հիմա էլ այս ամբիոնից մեղադրում եք կոմֆորտի ու դիսկոմֆորտի մեջ»,- ասաց Վիգեն Սարգսյանը: Նա անդրադարձավ պատգամավոր Էդմոն Մարուքյանի քննադատություններին: «Ուզում եմ պարոն Մարուքյանին հարցնել՝ ո՞նց ա եղել, որ ինքը զինծառայությանը զուգահեռ բարձրագույն կրթություն է ստացել նույն տարիների ընթացքում: Այդ ժամանակ հեռահար կրթություն չկար: Եթե նա ստացել է արտոնություն, որ կարող է հեռակա կարգով սովորել, իր երեկվա բառապաշարն օգտագործելով, ուզում եմ հարցնեմ՝ էդ ի՞նչ թաքուն պայմանավորվածությունների միջոցով է այդ արտոնությունն ստացել: Իսկ եթե դա ֆորմալ է արել, ինչո՞ւ է կարծում, որ այսօրվա երիտասարդը չի կարող անել, վերին արտի ցորե՞ն է»,- հարցադրում արեց նախարարը: Նա նշեց, որ ինքը միշտ փորձել է կոռեկտություն պահել, բայց կոչ է անում կոռեկտությունը չշփոթել միամտության հետ: Եթե փորձելու են ոմանք դրանով դիվիդենտներ շահել, ապա պատասխանը լինելու է համարժեք: «Ես միայն փառք եմ տալիս Աստծուն, որ այդ աշխարհընկալմամբ դուք փոքրամասնություն եք, ոչ թե մեծամասնություն այս խորդարանում»,- Ելք-ի պատգամավորներին դիմեց Վիգեն Սարգսյանը: Նախարարը բացահայտեց, որ Ելք-ի պատգամավորները իր հետ առանձին քննարկումների ժամանակ ոչ մի դժգոհություն ու առաջարկ չեն արել: Բայց պարզվում է՝ դժգոհ են, թաքուն են պահել, որպեսզի, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, հոբելյարը ժամանակից շուտ չուրախանա: Նա հարցադրում արեց՝ ո՞ւր է տրամաբանությունը, երբ պաշտոնյաների «ոսկե» զավակների դեմ պայքարողները րոպեներ անց նույն ամբիոնից տարակուսում են, թե ինչո՞ւ է Պաշտպանության նախարարը դեմ փողով ու օրենքի խախտմամբ չծառայողներին լեգիտիմացնելուն: «Պարոն Փաշինյան, երեկ ձեր նշած հետախուզվողների զգալի մասն այն անձինք են, որոնց 27 տարին առաջակայում լրանալու է: Նրանք սպասում են, որ տարիքը լրանա և մեր կողմից ընդունված օրենքի ուժով բերեն թուլափայը գցեն բանակին՝ համարելով, որ իրենք իրենց սահմանադրական պարտքը դրանով կատարել են այնպես, ինչպես առաջնագծում ծառայած երիտասարդները: Ընկել եք հոգևոր ճեմարանում ծառայող 18 հոգու հետևից, կարծես էս երկրում Առաքելական եկեղեցուց առավել առաջամարտիկ է եղել մեր ազգային ինքնության պահպանման ու սահմանների անձեռնմխելիության պաշտպանության համար», ասաց Վիգեն Սարգսյանը: Պատասխան հարվածը չուշացավ:Էդմոն Մարուքյանը մանրամասնեց, որ երբ ինքը պետական կառավարման ակադեմիայում մագիստրոսական թեզ էր պաշտպանում, Վիգեն Սարգսյանը պետական հանձնաժողովի ղեկավարն էր.«Քչերը հինգ ստացան պաշտպանության ժամանակ և այդ քչերի մեջ ես էի։ Վիգեն Սարգսյանը հանձնաժողովի նախագահ էր և ամենաշատ հարցերը ինքը տվեց ինձ։ Եթե կասկածներ կան իմ՝ կրթական անցած ճանապարհի հետ կապված, ապա Վիգեն Սարգսյանի ղեկավարած հանձնաժողովը չէր կարող ինձ 5 նշանակել մագիստորսական թեզը պաշտապնելիս», - ասաց պատգամավորը։ Անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի մասին նախարարի հայտարարությանը՝ Էդմոն Մարուքյանը նշեց, որ Արարատ Միրզոյանը տարկետումից օգտվելու համար դիսկոմֆորտի մեջ ընկնելու կարիք չունի, քանի որ գիտությամբ է զբաղվել, իսկ պատվոգիր ստացել է, որովհետեւ ապրիլյան պատերազմի օրերին կամավորության սկզբունքով մեկնել է առաջնագիծ եւ խրամատ է փորել.ՙԻրենց մեջ կա՞ նման գիտնական, որ խրամատ է փորել՚ հարցադրում արեց Մարուքյանը: Անի Սահակյան

դիտվել է 80 անգամ
Լրահոս
ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video) Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am