Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, երկար տարիներ լինելով մաքսային ոլորտի միջին պաշտոնյա, ունի մեկ բնակարան, մեկ ավտոտնակ, արտադրական նշանակության մեկ շինություն, բազմաբնակարան շենքի բնակելի տարածք:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ որպես շարժական գույք երիտասարդ քաղաքապետը հայտարարագրել է ունեցած «Վազ 2106» ավտոմեքենան: Ունի ընդամենը 5 միլիոնի չափ դրամական միջոց, իսկ որպես եկամուտ՝ հայտարարագրած աշխատավարձը` 1 մլն 271 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը քաղաքապետի պաշտոնում հայտնվեց անցած տարվա հոկտեմբերի 2-ին: Սիսիանցիների պատմելով՝ նա այդ նպատակով բավականին մեծ ծախսեր արեց: Ի դեպ, համացանցում տարածվել է տեսագրություն, թե ինչպես Ա. Սարգսյանին ծննդյան օրը քաղաքապետարանի աշխատակիցները դիմավորել են նրա պատկերով շապիկներ հագած, նաև նրա նկարով պատվիրված կոնյակով շնորհավորել տարեդարձը: Նախօրեին համացանցում բավական ակտիվ շրջանառվում էր տեսանյութը, որն, ի դեպ, տեղադրված է եղել նախկինում քաղաքապետարանի կայքում, բայց հետո տեսանյութն անհետացավ:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը