«Դա անարգանք է Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի հասցեին». Նիկոլ Փաշինյան

«1999թ. հոկտեմբերի 27-ին,երբ  Սերժ Սարգսյանը ՀՀ ազգային անվտանգության նախարարն էր և նրա անմիջական պարտականությունների մեջ էր մտնում երկրի վարչապետի, ԱԺ նախագահի անվտանգությունն ապահովելը,այդ ընթացքում ՀՀ մեծ թվով պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են սպանվել: Այս վիճակագրությունը կոնկրետ բանի մասին է խոսում: Էլ չեմ ասում հոկտեմբերի 27-ի նախընթաց շրջանում, ինչպես հետագայում պարզվեց, ԱԱԾ հետ համագործակցող անձինք տեղեկություններ են հաղորդել Նաիրի Հունանյանի կողմից նման ոճրագործություն պատրաստելու վերաբերյալ և ԱԱԾ-ն համապատասխան միջոցներ ըստ էության չի ձեռնարկել»,-  լրագորղների հետ զրույցում հայտարարեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Կազմակերպիչների մասով մաս է անջատվել, ինչը նշանակում է, որ այն, որ կան կազմակերպիչներ, պաշտոնական վարկած է, խնդիրն այն է, որ այդ վարկածը պատշաճ ձևով չի ուսումնասիրվում, չի քննվում: Թույլ տվեք ասել, որ քանի դեռ Սերժ Սարգսյանը Հայաստանում ունի համապատասխան լծակներ, այդ հարցը պատշաճ քննության չի արժանանալու»,- ասաց Ն.Փաշինյանը։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հյատարարությանը,   եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը, միևնույնն է, Հայաստանի զարգացման ուղին չէր փոխվի, Ն.Փաշինյանը դա ուղղակի «ծիծաղելի» որակեց.«Դա անարգանք է Հոկտեմբերի 27-ի զոհերի, մասնավորապես, Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի հասցեին։ Ես ուզում եմ արձանագրել մի բան՝ Հոկտեմբերի 27-ին գլխատվել է այն Ազգային ժողովը և այն կառավարությունը, որը ձևավորվել է մի ընտրություններով, որի արդյունքները չեն վիճարկվել ընդհանրապես որևէ մեկի կողմից, այսինքն` որևէ մեկը կասկած չի ունեցել, որ դա ժողովրդի քվեի արդյունքում ստացված, ձևավորված Ազգային ժողով և կառավարություն է։ Դրան նախորդած ու հաջորդած բոլոր ընտրությունները լեգիտիմության կասկածելիության բեռն ունեցել են և, կարծում եմ, նման միտք արտահայտելը պատշաճ չէ որևէ մեկի կողմից, որովհետև երկրի զարգացման ամենակարևոր բաղադրիչը մարդկանց համախմբելու կարողություն ունեցող իշխանությունն է, և հայ ժողովուրդը համախմբված էր «Միասնություն» դաշինքի շուրջ, որին տվել էր վստահության մեծ քվե»։

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am