«Ա՛յ մարդ, ի՞նչ եք ուզում». Շարմազանով

«Օրենքով սահմանված կարգով ես ներկայացել եմ զինկոմիսարիատի բոլոր կանչերին, օրենքով սահմանված կարգով չեմ զորակոչվել բանակ: Դրա համար կան պատճառներ, որոնց մասին կարող եք իմանալ Պաշտպանության նախարարությունից կամ զինկոմիսարիատից: Ես չեմ խուսափել ծառայությունից:Տարկետման իրավունքից չի օգտվել, այլ օգտվել է բացառապես ուսանող ժամանակ, երբ ընդունվել է բուհ:Բայց բուհն ավարտելուց հետո, այո, ես պաշտպանել եմ, գիտությունների թեկնածու եմ, այսօր էլ գործող դասախոս եմ, և այնպես չի, որ պաշտպանել ու մոռացել եմ դասախոսական աշխատանքը, բայց իմ պաշտպանությունը չի եղել ստացիոնար ասպիրանտուրայի հաշվին: Այսինքն` ես պետությունից տարկետման չեմ արժանացել և չեմ ստացել բանակ չգնալու արտոնությունը, ես ունեցել եմ այլ պատճառ, որը զինկոմիսարիատը և համապատասխան կառույցներն են որոշել, և երբ կանչել են ես ներկայացել եմ»,- ԱԺ-ում  լրագրողների հետ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պարզաբանելով բանակում իր զինծառայության մասին հարցերը: «Ես զինապարտության տարիքում` մինչև 27 տարեկանը, ոչ մի վայրկյան, ոչ մի րոպե չեմ բացակայել և երբ կանչել են, պարտաճանաչ ներկայացել եմ: Այսօր էլ ունեմ զինգրքույկ, պահեստազորի շարքային եմ : Ընդդիմության շարքերում էլ կան անձինք, որոնք օրենքով սահմանված կարգով չեն ծառայել, մեկը 2 եղբայր ունի, 3-րդն է և չի ծառայել, մյուսը պաշտպանել է՝ չի ծառայել:Եթե դասալիք են, բոլորն են դասալիք: Բայց իմ կարծիքով` նրանք, ովքեր օրենքով սահմանված կարգով չեն ծառայել, նրանք դասալիքներ չեն: Պետք է հարգենք այդ ամեն ինչը, ոչ թե միայն ստվերը գցենք իշխանության մեջ»,-ասաց նա: Թե ինչո՞ւ են չծառայած անձինք գերակշռություն իշխանության ներկայացուցիչների մեջ, Շարմազանովը պատասխանեց, որ իշանությունը մեծամասնություն է. «Ե՛վ ընդդիմության մեջ կան չծառայածներ, և՛ իշխանության մեջ կան չծառայածներ»: Հարցին, որ այսուհետ պաշտոնյանների որդիները կտարվե՞ն առաջնագիծ, Է.Շարմազանովն այսպես արձագանքեց. «Ա՛յ մարդ, ի՞նչ եք ուզում պաշտոնյաների որդիներից: Եթե պաշտոնյայի որդին լավ ֆիզիկոս է, կամ ավարտել է ու սպա է, ինչո՞ւ պետք է գնա առաջնագիծ»:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am