Նախարարն ինքն իրեն երբևէ հարց տվե՞լ է

«Հրապարակ» թերթը գրում է. ««Զինապարտության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որպես երկրի ներսում արդարության վերականգնման, պետական սահմաններն էլ ավելի ամրացնելուն միտված հիմնավոր խթան, դժվար թե կյանքի կոչվի։ Ապագա գիտնականներին, գիտությամբ հետաքրքրվող մարդկանց ՀՀ զինված ուժերում պարտադիր կարգով ծառայեցնելու ճիգ ու ջանքերի փոխարեն, լավ կլիներ խթանել հենց գիտությունը կամ, ավելի ճիշտ՝ զրոյական կետից վերստեղծել այն, ֆինանսավորել, քաջալերել, թիկունք կանգնել երիտասարդ գիտնականներին, կարեւորել գիտության ահռելի դերը ժամանակակից մարդու կյանքում։ Իսկապես, դեռ հարց է՝ արդյոք այս պահին Հայաստանում կա՞ գիտություն, կա գիտական արտադրանք, գիտական որեւէ ոլորտում կա՞ն լրջագույն, համահավաք հաջողություններ, դրանք գոնե մասնակիորեն ունեն ներազդեցություններ ՀՀ քաղաքացու կյանքի ու գործունեության վրա։ Ինչպե՞ս է հնարավոր իռացիոնալ, ռազմահայրենասիրական, ազգ-բանակ շինծու պաթոսին լծված ավտորիտար ղեկավարման սիստեմի ներսում պատկերացնել գիտության դերակատարումն ու դրա հույժ անհրաժեշտությունը։ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը պնդում է, որ մարդիկ պաշտպանում են թեկնածուական թեզեր, ազատվում են զինծառայությունից, իսկ հետո չեն զբաղվում գիտությամբ։ Նախարարն ինքն իրեն երբեւէ հարց տվե՞լ է, թե ինչու է այդպես, ինչու են Հայաստանում երիտասարդ գիտնականները հրաժարվում գիտությամբ զբաղվել կամ ինչու են արտագաղթում երկրից, ինչու է նրանց մեջ ահռելի ցանկություն առաջանում մեկնել ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, եվրոպական երկրներ՝ շարունակելու իրենց գիտական կարիերան։ Սնամեջ գործ է խոհական դեմքերով բուռն քննարկումներ ծավալելը մի բանի շուրջ, որը ոչինչ չի տալու, քանի որ առարկան, որպես այդպիսին, գոյություն չունի։ Հայաստանյան հիմնականում իշխող կուսակցության քաղաքական գործիչների՝ գիտության վերաբերյալ արած դատողություններից արդեն իսկ կարելի է եզրակացնել, որ այս մարդիկ գիտությունից ոչինչ չեն հասկանում, եւ, վստահաբար, նրանց մեջ գիտությամբ հետաքրքրվողներ գրեթե չկան»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am