«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երբ քաղցկեղից մահացավ ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանը, ակտիվ հասարակության մեծամասնությունը չդիմացավ գայթակղությանը և բազմաթիվ դառը խոսքեր ասաց մահացողի հետևից: Ինչ խոսք, այն հիմնարկը, որտեղ աշխատում էր Գորիկ Հակոբյանը, ավանդաբար հակակրանք է առաջացրել խորհրդային շրջանում և հիմա էլ ոչ մեկի աչքի լույսը չէ: Դրան հավանաբար նաև պետք է ավելացնել այն, որ նման հիմնարկները ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում հաճախ ծառայում են ոչ այնքան պետությանը, որքան իշխանությանը: Երբ քաղցկեղից մահացավ ռուսաստանցի գործարար Լևոն Հայրապետյանը, հասարակության նույն ակտիվ մասը գրեթե դասեց նրան սրբերի շարքին և սկսեց գլխին մոխիր լցնել, թե մենք ամեն ինչ չարեցինք նրա կյանքը փրկելու համար: Իհարկե, մահացու հիվանդությամբ մարդուն անազատության մեջ պահելը անմարդկային էր, ստալինիզմին հատուկ դաժանության դրսևորում: Որպես դրական օրինակ հիշենք թեկուզ Հայաստանում ցմահ դատապարտված Սողոմոն Քոչարյանին, որին թույլ տվեցին մահանալ բանտի պատերից դուրս: Նման տարրական մարդասիրության դրսևորումը պուտինյան իշխանությանը հատուկ չէ: Քննադատությունը Հայաստանի իշխանությունների հասցեին, ինձ թվում է, արդար է. կարելի էր ներկայանալ Լևոն Հայրապետյանի թաղմանը ինչ-որ մի պաշտոնական մակարդակով, ասենք՝ նախարարի: Հավանաբար Պուտինը մեզ դրա համար չէր ուտի: Սակայն խոսքը տվյալ դեպքում այլ բանի մասին է. եթե Ռուսաստանում կամ Հայաստանում հնարավոր չէ միլիոնատեր դառնալ առանց օրենքը խախտելու և իշխանության որոշակի օղակների հետ կապ ունենալու, ապա դա տարածվում է բոլորի վրա: Եվ այդ առումով հնարավոր չէ օլիգարխներին բաժանել լավերի և վատերի, ազնիվների և անպարկեշտների: Այո, Լևոն Հայրապետյանը զբաղվում էր բարեգործությամբ: Փառք ու պատիվ, հավերժ հիշատակ նրան: Բայց բարեգործությամբ են զբաղվում նաև Արա Աբրահամյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը: Եթե, Աստված մի արասցե, այդ մարդկանց հետ որևէ բան պատահի, նրանց մասին ի՞նչ են խոսելու` այն, ինչ խոսվում է Գորիկ Հակոբյանի մասի՞ն, թե՞ այն, ինչ ասվում է Լևոն Հայրապետյանի հասցեին»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը