Մոգերինին՝ Ալիև-Սարգսյան հարաբերությունների և ԼՂ հարցի մասին
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը՝ համապատասխան միջազգային իրավունքին, Եվրամիության համար մնում է գլխավոր առաջնահերթություն: Այս մասին Trend-ին տված էքսկլյուզիվ հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին գործերի քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ Բաքու կատարելիք այցի նախօրեին: «Խմբի համանախագահները ընդունել են նոր միջնորդական ջանքեր, մենք աջակցում ենք և կշարունակենք անշեղորեն աջակցել այդ գործընթացին, այդ թվում նաև՝ մեր հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Սալբերի միջոցով»,- ասել է նա: Մոգերինին նշել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել բոլոր գործողություններին՝ ուղղված խաղաղությանն ու հակամարտության պատճառով բաժանված մարդկանց միջև անմիջական շփումներին: «2015-ի դեկտեմբերին, և՛ նախագահ Ալիևը, և՛ նախագահ Սարգսյանը հաստատել են, որ իրենք կշարունակեն արված առաջարկությունների կառուցողական քննարկումը: Դա կենսականորեն կարևոր է. վերջին հաշվով հենց ձեր երկրների ղեկավարները պետք է կամք ցուցաբերեն և մոտեցնեն խաղաղության ձեռք բերումը»,- ասել է նա:
