«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունն այս տարվա օգոստոսին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ստեղծած «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ին առաջիկայում տարածք է տրամադրելու: Բայց այս տնտեսական գոտուց բացի՝ առաջիկայում հարևանությամբ ստեղծվելու է ևս մեկը, որը ծրագրված էր վաղուց. այդ գոտու սեփականատերերից մեկը ՀՀ առևտրի արդյունաբերական պալատն է, մյուսը՝ կառավարությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու միտքը եղել է վաղուց՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք: Ավելին` Աբրահամյանն իր վարչապետության օրոք նույնիսկ այցելել էր Մեղրիի տարածաշրջանի այն հատվածը, որտեղ նախատեսվում է ստեղծել: Ու, փաստորեն, ՀՀ վարչապետը նախորդ պայմանավորվածությունները կատարելու փոխարեն մեկ այլ ազատ առևտրի գոտի է ստեղծում՝ կառավարության 100 տոկոս մասնաբաժնով: Սա, թերևս, զարմանալի է, եթե հաշվի առնենք, որ երկու դեպքում էլ սեփականատերը պետությունն է, և անհասկանալի է այս մրցակցությունը ստեղծելը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը