Վանո Սիրադեղյանն ի՞նչ էր զգուշացրել Վազգեն Սարգսյանին

«Ժամանակ» թերթը գրում է. «1999թ-ի ոճրագործությունից շուրջ մեկ տարի առաջ Վանո Սիրադեղյանը անձնական նամակ է ուղարկել Վազգեն Սարգսյանին: Վանոյին ու Վազգենին ճանաչողները գիտեն, որ երկու ընկերները հաճախ են ընտրել շփվելու, հաղորդակցվելու այս ձևը: Սիրադեղյանը նամակը գրել է միայն իրեն հատուկ գեղարվեստական անզուգական մատուցմամբ, պերճախոսությամբ, ցավով, մտահոգությամբ: Գրվածքի համն ու հոտը չկորցնելու համար` մեջբերենք հանճարեղ գրողի` գրչակից եղբորը հասցեագրված նամակի մի քանի կտորներ: «…Ամիսներ շարունակ Հայաստանի հասարակական-քաղաքական մթնոլորտում ներշնչում են, որ քո (խոսքը Վազգեն Սարգսյանի մասին է-խմբ.) գոյությունը «կասեցնում է Հայաստանի զարգացումը»: Ուշադրություն դարձրու ձևակերպման չարագուշակ անմեղությանը… Հայաստանը նրանց ատում է: Այդ ատելության համար վրեժխնդիր են լինելու երևելի անհատներից: Այնպես որ, միայն քեզանով գործը չի ավարտվելու: Մի մասին շարքից հանում են, որ իրենց դիմադրում են, մյուս մասին կհանեն, որ դեռ կան, երրորդներին` որ կարող են լինել: Դու ուշադիր լսիր կռված ընկերներիդ, նրանք քիչ են մնացել, բայց լավ գիտես դրանց հայատյաց բնույթը….»: Վազգեն Սարգսյանին հասցեագրված նամակը Վանո Սիրադեղյանն ավարտում է տխուր վերջաբանով. «Հայտ ներկայացնելով` վտանգի տակ ես դրել քո զինակիցներին և շրջապատը, քո կործանումը բոլորի կործանումն է, Հայաստանին տարիներ սպասող տեռորով… Զանգիր խոսենք։ Քանի՞ մարդ է մնացել քեզ պաշտպանող։ P.S. Եղած խաղի կանոններով յոթ ամիս դու կրվում ես: Փոխիր խաղի կանոնները: Այսօր դեռ քո ըմբոստությունը չի դիտվում երկրորդ, կդիտվի առաջին` ընդվզման եզրափակիչ քայլ: Արա, քանի դեռ Դեմիրճյանի գլուխը չեն կերել»»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am