Ադրբեջանում 25 գյուղացիներ սպիտակ դրոշներով փորձել են հայկական կողմն անցնել
Ադրբեջանի Գաբալայի շրջանի Քյոթուքլու գյուղի շուրջ 25 բնակիչ փետրվարի 27-ին փորձել են Աղդամի ուղղությամբ անցնել ԼՂ: Ադրբեջանական Minval.az պարբերականի փոխանցմամբ՝ բնակիչները փորձել են անցնել հայկական կողմը գիշերով՝ սպիտակ դրոշներով, սակայն այն պահին, երբ նրանք փորձել են լքել Ադրբեջանի տարածքը, ադրբեջանցի ոստիկանները շրջապատել են նրանց: Գյուղացիներից մեկը նշել է, որ բարձրաստիճան պաշտոնյաները թույլ չեն տալիս մարդկանց հանգիստ ապրել։ Նա նշել է, որ Նաբիևների ընտանիքը (տեղի էլցանցի Բաքվի մասնաճյուղի տնօրեն Ղարա Նաբիևը, հարկերի նախարարի խորհրդական Մյուսավար Նաբիևն ու գյուղապետ Իքրամ Նաբիևը) զբաղվում է անմեղ մարդկանց տներն ու մեքենաները թմրանյութեր գցելով, ինչին հաջորդում է գյուղացիներին ձերբակալելու հրամանը։
