ՀՀ Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքերում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն, մասնավորապես, նոր մոտեցում է ցուցաբերվելու հոգեմետ դեղերի, թմրամիջոցների չափերը որոշելու հարցում։Ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանից «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարցրեց՝ նվազագույն չափը, որը ենթադրում է պատասխանատվություն, այդ հարցում արդյոք ստանդարտների հաստատման խնդիր չկա՞, կարո՞ղ է մեղավորները արդարացվեն եւ լինի հակառակը, պատժվեն անմեղները:
Ինչպես նաև՝ ինչո՞ւ պիտի այդ ցանկը սահմանի կառավարությունը եւ ոչ թե օրենքով լինի:
«Խոսքը չարաբաստիկ սփայսների մասին է: Շուրջ 500 անվանում թմրամիջոցների կարողացանք ներգրավել ցանկի մեջ, բայց հետո ունեցանք 27 դեպքեր, որոնց չկարողացանք արձագանքել, որովհետեւ չունեինք հիմքերը, եթե կառավարության որոշումով սահմանվի, կկարողանանք արագ արձագանքել դրան»,- պատասխանեց Եղիազարյանը:
«Ծառուկյան» խմբակցությունից Արարատ Զուրաբյանն էր, առաջարկեց օրինակ վերցնել Պորտուգալիայի փորձից։ Նա ասաց, որ 2001 թվականից Պորտուգալիան ապաքրեականացրել է ցանկացած տեսակի թմրամիջոցների օգտագործումը և արդյունքում դրանց նկատմամբ հետաքրքրությունը հանրության շրջանում նվազել է։
«Այդ նախաձեռնությունից հետո այդ երկրում շատ հետաքրքրիր բան է նկատվել՝ ի տարբերություն նրա, որ մարդիկ փոխարենը պայքարեին թմրամիջոցների օգտագործման դեմ, պայքարի անհրաժեշտությունը, կարելի է ասել, զրոյացել է, օգտագործումը խստագույնս կրճատվել է։ Ուզում եմ հիշեցնել, որ ԱՄՆ-ում մի ժամանակ սպիրտային խմիչքների դեմ էր պայքար գնում, մինչև այն ապակրիմինալացրին, ու նոր հասկացան, որ պայքար մղել պետք չէր և արդյունքում խնդիրը ինքնին լուծում է ստանում։ Հավատացած եղեք, բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր երկրում այս արատավոր երևույթը վերացած լինի։ Բայց միշտ չէ, որ արատավոր երևույթների դեմ պայքարում են մահակով», -հայտարարեց Արարատ Զուրաբյանը՝ հորդորելով ոստիկանության ներկայացուցչին ուսումնասիրել պորտուգալական փորձը, որը կարող է օգտակար լինել:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը