Պատժել մանկապարտեզներում և դպրոցներում Սահմանադրությունը խախտողներին

Երեկ դիմել եմ քաղաքապետ Տարոն Մարգարյանին մանկապարտեզներում և դպրոցներում Սահմանադրության 31-րդ հոդվածի գործողությունն ապահովելու, երրորդ անձանց հետ երեխաների մասին տեղեկությունները քննարկելու, այլ անձանց դրանք փոխանցողներին խստագույնս պատժելու համար: Հարգելի՛ պարոն Մարգարյան, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31-րդ հոդվածը, որը վերնագրված է «Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը»,  սահմանում է, որ «յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք»: Սակայն վերջին շաբաթների իմ դիտարկումները ցույց են տալիս, որ մանկապարտեզներում և դպրոցներում այս դրույթը խստորեն չի պահվում: Առկա են բողոքներ, որ որոշ երեխաների, ծնողների խնդիրները, անձնական կյանքին վերաբերող մանրամասները հրապարակային քննարկվում են երրորդ անձանց հետ: Դիտարկումներս նաև ցույց են տալիս, որ սա ինչպես գիտելիքի պակասի, այնպես էլ միտումի հետևանք է: Կրթական ոլորտի աշխատակիցները չեն գիտակցում Սահմանադրության այս դրույթի խախտման իրավական հետևանքները խախտողների նկատմամբ: Սահմանադրության վերոնշյալ դրույթի գործողությունն ապահովելու համար անհրաժեշտ է Ձեր միջամտությունը և հանձնարարականը համապատասխան ստորաբաժանումներին՝ սույն երևույթը կանխելու համար: Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ և 37-րդ հոդվածի 2-րդ մասերով՝ խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն, թե ինչ հանձնարարականներ են տրվել այս կապակցությամբ և ինչ ժամկետներում դրանք կիրականացվեն: Տեղեկացնեմ նաև, որ սույն խնդրի վերաբերյալ համապատասխան գրություն է ուղարկվել նաև կրթական ոլորտի քաղաքականության պատասխանատու Կրթության և գիտության նախարարությանը՝ համապատասխան դասընթացների միջոցով խնդրի էությունը ևս մեկ անգամ պարզաբանելու մանկապարտեզների և դպրոցների աշխատակիցներին, թեպետ վերջիններս՝ ունենալով համապատասխան որակավորում, այս ոլորտում պետք է որ ստացած լինեին համապատասխան գիտելիք: Կից ներկայացնում եմ մանկապարտեզներից մեկում ծնողի բողոքից հետո սոցցանցերում տվյալ մանկապարտեզի աշխատակցի կողմից կազմակերպված տեղեկատվական «արտահոսքը» բողոքող ծնողի և նրա ընտանիքի վերաբերյալ: Կարծում եմ, որ սույն աշխատակիցը հանգամանքները պարզելուց և մեղավորությունը հաստատվելուց հետո պետք է տեղ չունենա ոլորտում, ինչպես նաև Ձեր միջնորդությամբ սույն փաստի առթիվ իրավապահ մարմինները կանցկացնեն հետաքննություն: Հարգանքով՝ Արայիկ Հարությունյան Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am