Կայացավ Աննա Մանուկյանի և Ուտուրվիդես Վիլչեսի համերգը (լուսանկարներ)

Հայպետֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացավ հայ-իսպանական դասական երաժշտության համերգը: Վենեսուելայից Հայաստան ժամանած հայտնի շեփորահար Ուտուրվիդես Վիլչեսը և դաշնակահարուհի, կոմպոզիտոր Աննա Մանուկյանը կատարեցին իրենց հեղինակային ստեղծագործությունները՝ ներկայացնելով նաև լատինաամերիկյան և հայկական երաժշտության միքսեր: Լրագրողների հետ զրույցում Ուտուրվիդես Վիլչեսը նշեց, որ այս համերգը սկիզբն է հայ դաշնակահարուհու հետ իր համագործակցության: «Ես պատրաստվում եմ շրջագայել աշխարհի 50 երկրներում, և Աննա Մանուկյանի հետ մեր համատեղ ստեղծագործությունները ներկայացնելու ենք աշխարհի տարբեր բեմերից: Կարծում եմ՝ հիանալի են համադրվում լատինաամերիկյան ռիթմերը հայկականի հետ»,-ասաց Ուտուրվիդես Վիլչեսը: Աննա Մանուկյանն էլ, խոսելով իր դաշնամուրային ստեղծագործությունները շեփորի հնչյունների հետ համադրելու փորձի մասին, նշեց, որ իրենք այսկերպ փորձել են ներկայանալ նոր ոճով, ինչը ստեղծագործական երկարատև աշխատանքի արդյունք է. «Որպես երիտասարդ ստեղծագործողներ՝ փորձել ենք նոր ասելիքով ներկայանալ հանրությանը: Սա նոր խոսք է, կատարման նոր ձև, որտեղ խաչվում են հայկական ու լատինաամերիկյան երաշտությունները: Նշեմ, որ մենք նաև նկարահանել ենք տեսահոլովակ: Այն նկարահանվել է Գառնու տաճարում և շուտով կհանձնենք հանրության դատին»: Դաշնակահարուհին նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանին՝ իր և Ուտուրվիդես Վիլչեսի համերգի կայացմանն աջակցելու համար. «Շնորհակալ եմ Հայպետֆիլհարմոնիայի «Դեբյուտ» նախագծի հեղինակներին: Այս նախագծի շնորհիվ է, որ հասարակությանը հայտնի դարձավ իմ «Տերևների պար» ստեղծագործությունը, որն էլ հիմք դարձավ իմ և լատինամերիկյան հայտնի շեփորահարի համագործակցության»: Հավելենք, որ համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում, իսկ չընդհատվող ծափահարություններն էլ փաստեցին՝ Աննա Մանուկյան-Ուտուրվիդես Վիլչես համագործակցությունն իսկապես ստացված է: Լուսանկարները՝ Անն Սուքիասյանի

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am