Նիկոլ Փաշինյանը կհրաժարվի Սերժ Սարգսյանի կոստյումից միայն մի դեպքում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Թեպետ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ հայտարարեց, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկել է հրաժարվել ընտրություններից հետո խորհրդարանում «կայուն մեծամասնություն» ձեւավորելու սահմանադրական պահանջից, սակայն հանձնաժողովում ընդգրկված քաղհասարակության ներկայացուցիչները լուրջ կասկածներ ունեն, որ իշխանությունը դեմ է այդ փոփոխությանը, հակառակ դեպքում Խորհրդի նախօրեի նիստը, որի օրակարգում կայուն մեծամասնությունից հրաժարվելու դրույթի քննարկումն էր, չէին տապալի` քվորում չապահովելով։

Խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքում գրել է. «Եթե այդ որոշումն առաջիկա շաբաթներում խորհրդում չընդունվի, ապա իրատեսական չի լինի Սահմանադրության (ու ապա՝ Ընտրական օրենսգրքի) համապատասխան փոփոխությունների կատարումը (կայուն մեծամասնության մեխանիզմից ձերբազատումը), նախքան 2026 թվականի ԱԺ ընտրությունները»։

Մենք օրերս գրել ենք, որ Փաշինյանը դեմ չէ հրաժարվել այդ դրույթից կամ, ինչպես ինքն էր ժամանակին ասում, Սերժ Սարգսյանի կոստյումից, միայն թե նորը նույնպես պետք է իր հագով կարվի։ Գործող Սահմանադրությամբ՝ ԱԺ-ն ընտրվում է համամասնական ընտրակարգով, իսկ ԸՕ-ում նախատեսված է կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը (54 %): Այս դրույթը ժամանակին բացատրվեց քաղաքական ճգնաժամերի հանգուցալուծման խնդրով: Համաձայն ԸՕ-ի՝ կայուն մեծամասնություն գոյություն ունի այն ժամանակ, երբ ընտրություններին մասնակցած ուժերից մեկը միայնակ հավաքել է ձայների 54 տոկոսը, կամ` ընտրությունից հետո 7 օրվա ընթացքում ԱԺ անցած առավելագույնը 3 ուժ ձեւավորում են կոալիցիա, որն ունենում է մանդատների 54 տոկոսը։ Այս դրույթը ենթադրում է, որ եթե չի ձեւավորվում կայուն մեծամասնություն, ապա պետք է ընտրությունների երկրորդ փուլ լինի, որին մասնակցում են ամենաշատ քվե ստացած առաջին 2 ուժերը։

 

Երեւանի վերջին ընտրություններից հետո Փաշինյանի թիմում հասկացել են, որ չունեն այլեւս մեծամասնության քվեն եւ հնարավոր է առաջիկա ընտրություններին ոչ միայն կայուն մեծամասնություն չձեւավորեն, այլեւ մեծամասնություն` 50+1, ուստի ժամանակն է հրաժարվել կայուն մեծամասնության դրույթից։ Սակայն Նիկոլ Փաշինյանը դեմ է այն տարբերակին, որն առաջարկվում է քաղհասարակության կողմից, այն է՝ բացառել, այսպես կոչված, «փոքրամասնության» կառավարությունը։ Ճիշտ հակառակը՝ իշխող թիմում հենց այդ ճանապարհով են ուզում գնալ՝ եթե չկարողանան բարձր տոկոսներ խփել եւ կայուն մեծամասնություն ապահովել, ապա Սահմանադրությունը փոխեն այնպես, որ ձեւավորվի փոքրամասնության կառավարություն: Այսինքն` անգամ եթե ՔՊ-ն չունենա 50+1, բայց լինի ամենաշատ ձայներ ստացած ուժը, ձեւավորի իշխանություն, փոխարենը մի քանի ոչ առանցքային պաշտոն կզիջեն ընդդիմությանը։ Սակայն այս մոդելը ռիսկեր է պարունակում, քանի որ պետական կառավարումը կարող է ստանձնել մի քանի ուժ, եւ կոլեկտիվ անպատասխանատվություն կտիրի: Սիրիայում վերջին սահմանադրական փոփոխություններից հետո մոտավորապես այս համակարգն է ներդրվել, որը նպաստում է պետության քանդմանը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

դիտվել է 302 անգամ
Լրահոս
Իրանը սպառնացել է ԱՄԷ-ին «ջախջախիչ պատասխանով» ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է նվիրաբերվել Մարզահամերգային համալիրին. Pastinfo Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մեխանիզմի մասին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ապօրինի գերեվարվածների համար պատարագ կմատուցվի Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ Իրանի հետ փոխադարձ համաձայնության ենք եկել․ Թրամփ Իրեն ՀՀ-ում տանը զգացող թուրք պաշտոնյայի երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը․ Աբրահամյան «Դուք Ձեր հացը ցամաք կերաք, համբերեք». Փաշինյանը մայրուղի է հանել թիմակիցներին. «Իրավունք» ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ» QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ» Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am