Արցախը գլորվում է տոտալիտարիզմի անդունդը. Հայկ Խանումյան

Այս ելույթով ես ցանկանում եմ իմ մտահոգությունները կիսել ձեզ հետ Արցախում ընթացող ցավալի գործընթացների վերաբերյալ: Օրեցօր մենք ականատես ենք լինում, թե ինչպես մեր երկիրը գլորվում է տոտալիտարիզմի անդունդը: Գործընթացը սկսվել է սահմանադրության գործող տարբերակի ի հայտ գալով, քաղաքական համակարգի ոչնչացմամբ և շարունակվում է սահմանադրության փոփոխություններով պայմանավորված օրենքների ընդունմամբ: Կցանկանայի կանգ առնել հատկապես տեղական ինքնակառավարման մասին օրենքի վրա, որի նախագծի տարբերակն արդեն կարելի է գտնել տարբեր կաբինետներում: Բակո Սահակյանը խմբակցություններին կոչ է անում ակտիվորեն մասնակցել դրա քննարկմանը, սակայն փորձը ցույց է տալիս, որ սովորաբար քննարկումներն էական բան չեն փոխում: Գոյություն ունեցող տարբերակը ոչ թե տեղական ինքնակառավարման վերաբերյալ է, այլ իշխանությունը հնարավորինս շատ կենտրոնացնելու մեխանիզմ է: Կարծում եմ, որ այն ստեղծողների հիմնական նպատակն է եղել ոչ մի հնարավորություն չթողնել հասարակության համար: Այս տարբերակով տեղական ամբողջ իշխանությունը կենտրոնացվում է միայն մեկ ուժի ձեռքում: Որևէ հակակշիռ, տեղական իշխանության բաժանման որևէ հնարավորություն գոյություն չունի նշված տարբերակում: Նույնիսկ տեղական մակարդակում որոշումների վրա ազդելու որևէ հնարավորություն հանրությունը չունի: Այս տարբերակով միայն մեկ ուժ կարող է հավակնել տեղական իշխանության, և այդ ուժը վարչական ռեսուրսի կուսակցությունն է: Վարչական ռեսուրսներն այսօր գտնվում է են միայն մեկ մարդու մոտ և այդ մարդը Հանրապետության նախագահն է: Նման պայմաններում կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին կարող է ընդամենը ֆոն լինել ոչ թե իրական քաղաքական գործընթաց: Խոշորացումն ինքնին բերելու է տարբեր խնդիրների և դրանց փոխհատուցումը կարող է լինել միայն այնպիսի օրենքի ընդունումը, որը հնարավորություն կտա համայնքների բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալ համայնքի կառավարմանը՝ ըստ կուսակցություններին տրված ձայների: Ավագանու ընտրություններին անցողիկ շեմն անցած կուսակցությունների մասնակցությունը վարչական ղեկավարի և համայնքային պաշտոնների նշանակմանը միայն թույլ կտա հնարավորինս ուժեղ համայնքներ ունենալ, զարգացնել քաղաքական համակարգը, ստեղծել տեղական էլիտաներ, մրցակցության արդյունքում բարելավել համայնքային կառավարումը: Հակառակ դեպքում ականատես ենք լինելու ցավալի հետևանքների: Գաղտնիք չէ, որ Քաշաթաղի շրջանում տարիների ընթացքում բազմաթիվ ընտանիքներ են հեռացել: Կա կոնկրետ թիվ, որ հրապարակային չէի ուզենա հնչեցնել: Իշխանությունները դրա պատճառ են համարում թերի ենթակառուցվածքները և անորակ բնակարանները: Այնինչ պատճառը սխալ կառավարման մեջ է: Քաշաթաղից ու ոչ միայն այնտեղից մարդիկ հեռացել են անարդյունավետ ու անարդար կառավարման, կառավարիչների կամայականությունների պատճառով: Այս տարբերակով տեղական կառավարման մասին օրենք ունենալու դեպքում այդ արտագաղթը սաստկանալու է՝ իր հետ տանելով տարբեր համայնքների նախաձեռնող, ակտիվ մարդկանց: Այս ելույթով ես ցանկանում եմ հանրային բանավեճ ծավալել թեմայի շուրջ: Համենայնդեպս ես անձամբ ու ՛՛Ազգային վերածնունդ՛՛ կուսակցությունը կարիք ունենք նոր գաղափարների, առաջարկների և կարծիքների և ուրախ կլինենք դրանք լսել նաև խորհրդարանում: Հայկ Խանումյան 26 հոկտեմբերի 2017թ.

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am