Եվ Դու՞ք Մաեստրո
Բանակը չի խանգարում գիտելիք ստանալուն,սա ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատագմավոր Գալուստ Սահակյանի կարծիքն է այն մասին,որ ուսանողները մտահոգված են այն բանից , որ տարկետման իրավունքից զրկելը խոչընդոտում է նրանց կրթության զարգացմանը։ «2 տարի ծառայելով կամ 3, մարդու խելքը չի քչանում։ Մեր կարևորագույն խնդիրը երկրի պաշտպանությունն է», - ընդգծում է պատգամավորը։ Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ եթե կա մտավախություն, որ պաշտոնյանները փորձում են տարկետման միջոցով իրենց երեխաներին ու բարեկամներին ազատել ծառայությունից, ապա ինքը պետք է շահագրգռված լիներ օրենքի դեմ խոսել։ «2 տարի ծառայությունը չի կարող է մարդուն այդպես շարքից հանել։ Իմ ժամանակ մարդիկ գնում ծառայում էին, գալիս սովորում էին։ Ովքեր ծառայությունից գալիս էին, սկսում էին դոկտորականներ ու թեկնածուականներ պաշտպանել։ Նույնիսկ այն ժամանակ, երբ պետություն չենք ունեցել, ունեցել ենք բավականին լուրջ մտավորականություն։ Այնպես, որ մտավորական պրոցեսներին օրենքը չի խանգարում, դրանով մենք ավելի կուռ ենք դարձնում մեր պետությունը», - ասաց նա։ Գալուստ Սահակյանն ասաց՝ տարակուսած է այն մեկնաբանություններից, որ ուսման տարկետումն ընդամենը 100-200 ուսանողի է վերաբերում եւ այն վերացնելով՝ թե սոցիալական արդարության, թե բանակը համալրելու խնդիրը չի լուծվի: Գալուստ Սահակյանը մտահոգված է զինծառայության խնդրով, ու եթե կառավարությունը որոշի՝ նրա ծառայությունն էլ է անհրաժեշտ, ապա կզորակոչվի առանց վարանելու:
